2011/08/04

Բենզեմայի և Իգուայինի հարցազևուցը

Գոնսալո Իգուաին
«Իմ գործը չէ ասել, թե նոր հարձակվող պետք է գա կամ ոչ, դա ակումբի ու մարզչի որոշումն է: Ամեն տարի ինձ նույն հարցն են տալիս ու ես արդեն իսկ հոգնել եմ դրանից: Ես այստեղ եմ օգնելու, գոլեր խփելու ու այս թիմի հետ աշխատելու համար: Ես կենտրոնացած եմ իմ ու իմ աշխատանքի վրա ու շատ հանգիստ եմ: Ակումբը ու երկրպագուները ինձ միշտ շատ լավ են վերաբերվել»:«Մենք դեռ չենք մտածում Իսպանիայի սուպերգավաթի մասին: Մենք դեռ մտածում ենք շաբաթ օրը մեզ սպասվող խաղի մասին: Այստեղ չենք հավաքվել «Բարսելոնայի» մասին խոսելու համար»:«Մենք հիանալի թիմ ենք ձևավորել, ունենք հիանալի հարձակվողներ ու փոխըմբռնումը շատ բարձր մակարդակի վրա է»:

Կարիմ Բենզեմա«Ես ու Կրիշտիանուն շատ լավ ենք հասկանում միմյանց: Նա ընկեր է ինձ համար թե խաղադաշտում, թե դրանից դուրս: Ես պետք է շարունակեմ նույն ոգով աշխատել ու լավ դրսևորել ինձ խաղերի ժամանակ: Ակնհայտ է, որ ամբողջ թիմը շատ լավ է անում իր գործը»:«Ես ինձ իրոք շատ ավելի լավ եմ զգում, մարզումներին շատ եմ աշխատում, որ խաղերին ինձ լավագույնս դրսևորեմ: Հենց դա է ինձանից ակնկալում մարզիչը, ու ես փորձում եմ անել դա»:«Իմը գործը չէ ասել նոր հարձակվողի անհրաժեշտության մասին, դա մարզչի ու նախագահի աշխատանքն է»:
realmadrid.com,realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև