«Մադրիդի Ռեալը» շարունակում է պատրաստվել չորեքշաբթի կայանալիք Սանտիագո Բերնաբեոյի գավաթի խաղին, որում Ռեալի մրցակիցը կլինի թուրքական «Գալաթասարայը»: Այսօրվա ուախալի լուրը Նուրի Շահինի վերադարձն է: Նա միացել է թիմին և մարզվել է նրանց հետ: Աջ ծնկի շրջանում ցավերի պատճառով մարզմումը բաց է թողել Ալվարո Արբելոան: Գրաներոն և Ալթինթոփը մարզվել են հատուկ ծրագրով:
Առաջին թիմի 19 խաղացողներին մարզման ժամանակ միացել էին նաև կանտերանոնաեր Մենդեսը, Մերկան, Մեխիասը, Ալեքսը, Նաչոն և Մորատան: Թիմը բաժանվել է 3 խմբի` կանտերանոները վերականգնողական վարժություններ են արել , երեկվա խաղից հետո, Կասիլիասը, Ադանը և Մեխիասը գնդակով և առանց գնդակի վարժություններ են արել, դարպասապահների մարզիչ` Սիլվիո Լոուրոյի, հսկողության տակ, իսկ մնացածները կատարում էին ձգող և տաքացնող վարժություններ և մշակում էին տակտիկական հնարքներ: Այնուհետև 2 խմբերը միացան և սկսեցին հարվածներ կատարել դարպասին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: