Զարմանալի է, բայց փաստ է ՝ Ժոզե Մոուրինիոն Կամպ Նոում դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել: Պորտուգալացին Բարսելոնայում խաղացել է 7 անգամ, որից 4 ավարտվել է պարտությամբ, իսկ 3-ը ոչ ոքի:
3 անգամ նա Բարսելոն է ժամանել, որպես Չելսիի մարզիչ : Այս 3 խաղերից երկուսը ավարտվլ են ոչ ոքի և մեկը ՝պարտությամբ:
Իտալական Ինտերի հետ նա Բարսելոնայում խաղացել է երկու անգամ: Առաջին անգամ Չ/լ ընտրական խաղերի ընթացքում ՝ 2:0 հաշվով պարտություն է կրել: Մի քանի ամիս հետո կիսաեզրափակիչում կրկին պարտություն է կրում Բարսելոնայից:
Անցիալ տարի նոյեմբերին ՝ Ռեալը մեկնեց Բարսելոնա և ջախջախիչ պարտություն կրեց 5:0 հաշվով:
Վերջին անգամ Մոուրինիոն Բարսելոնա է ժամանել այս գարնանը և այնտեղ խաղը ավարտել է 1:1 հաշվով:
Այժմ նոր խնդիր է դրված Ռեալի առջև հաղթել Բարսելոնային ՝իր իսկ մարզադաշտում: Միայն այդ դեպքում Ռեալը կկարողանա տիրանալ Սուպերգավաթին:
Դե ինչ , մեզ մնում է սպասել և հուսալ , որ Ռեալը այսօր կխաղա այնպես ինչպես խաղաց սեփական մարզադաշտում և կտանի այդքան ցանկալի հաղթանակը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: