2011/08/07

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԳՈՀ ԵՄ ԱՅՍ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»


Երեկ կայացած ընկերական խաղի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն ներկայացավ մամլո ասուլիսի սրահ: Պորտուգալացին իր անհանգստությունը հայտնեց Սերխիո Ռամոսի առողջական վիճակի վերաբերյալ. «Անհանգիստ եմ նրա համար: Վնասվածքների առումով մինչմրցաշրջանը կարծես հաջող չէր նրա համար: Թվում էր`արդեն լավ է զգում իրեն, բայց ինքնաթիռներն ու ավտոբուսները կասկածի տակ են դնում նրա մասնակցությւոնը Սուպերգավաթին: Տեսնենք, թե ինչ կլինի»: Մոուրինյոն վերլուծեց Չինաստանում անցկացրած մեկ շաբաթը. «Գոհ եմ ֆուտբոլիստների գործողություններից ու աշխատանքից»:
Գլխավոր մարզիչը խոսեց «Ռեալի» վերջին ընկերական խաղի մասին. «Այս հանդիպումը դժվար էր այնքանով, որ ֆուտբոլիստները հոգնած էին: Դժվար շաբաթ էինք ունեցել, և կազմը հոգնած էր ինչպես ֆիզիկապես, այպես էլ հոգեպես: Սակայն խաղադաշտում ամեն ինչ լավ դասավորվեց մեզ համար, ու կարողացանք հեշտ հաղթանակ տոնել: Կարելի է ասել, որ մինչմրցաշրջանը դրական արդյունքով ենք ավարտում: Գոհ եմ այս մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստների կատարած աշխատանքից: Ցավալի է, որ հավաքականների հանդիպումները նրանց հնարավորություն չեն տալիս հանգստանալ ինչպես որ հարկն է»:
«Մինչմրցաշրջանի ընթացում միակ բանը, որ մեզ հետաքրքրում էր, թիմի աշխատանքը տեսնելն էր: Իհարկե նաև ուզում էինք լավ արդյունքներ գրանցել ընկերական խաղերում, սակայն ինձ համար կարորը թիմի աճը նկատելն է: ԱՄՆ-ում շատ աշխատեցինք ու լավ խաղ ցուցադրեցինք բոլոր խաղերում, Եվրոպայում ավելի ամփոփված տեսանք նախորդ շաբաթների աշխատանքի արդյունքը, իսկ Չինաստանում ապացուցեցինք, որ «Ռեալի» համար հեղինակություն ասվածը նշանակություն չունի, քանի որ լուրջ մոտեցանք այս երկու խաղերին, ինչպես որ պարտավոր էինք անել»:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև