2011/08/14

57.000 երկրպագու եկել է հետևելու Ռեալի մարզմանը

Այսօր Ռեալը մարզվել է դռնբաց: Այդ մարզմանը ներկա են եղել 57,000 հանդիսատես: Սա Ռեալի առաջին բաց մարզումն էր , Սուպերգավաթի խաղից առաջ: Երկրպագուների առջև մարզվել են 20 ֆուտբոլիստներ: Սանտիագո Բերնաբեոն կիսով չափ լեցուն էր, ինչը վկայում է այն մասին ,որ երկրպագուները պատրաստ են առաջին հանդիպմանը: 
19 ֆուտբոլիստներ հիմնական խմբից և Խեսուսը կանտեռաններից մարզվել են Մոուրինիոյի ղեկավարությամբ:
Դարպասապահներ՝ Կասիլիասը, Ադանը և Խեսուսը մարզվել են դարպասապհների մարզիչ ՝ Սիլվիանո Լուրոյի հետ:  Ֆուտբոլիստներին միացավ նաև Սերխիո Ռամոսը: Սակայն դեռ կազմում բացակայում էին Գրաներոն և Շահինը ,ովքեր չեն մասնակցի Կլասիկոներին: Մարզման  վերջում երկրպագունները բարձր ծափահարությունների միջոցով իրենց գոհունակությունն են հայտնել թիմից: 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև