2011/08/08

28 օր, 7 խաղ և 2 անպատասխան հարց


Հուլիսի 11-ին Ռեալը ավարտեց իր հանգիստը և սկսեց ընկերական հանդիպումները: Հաղթեց  բոլոր 7 խաղերում: Սակայն այդ ընթացքում մնացին մի քանի հարց անպատասխան: Իչպես հիշում եք Ռեալը այս մրցաշրջանում պետք է խաղար 4-3-3 տակտիկական դասավորությամբ: Սակայն Ռեալը մնաց իր նախկին դասավորությանը հավատարիմ և խաղաց 4-2-3-1 դասավորությամբ:
Չնայած Մոուրինիոն վստահ է իր որոշումներում , բայց նա ունի դեռ չլուծված երկու հարց: Նախ կենտրոնական կսիապաշտպանի հարցը: Իհարկե հիմնական կազմում խաղալու է Ալոնսոն , բայց ով պետք է նրան օգնի և փոխարինի: Թիմում շատ են նմանատիպ ֆուտբոլիստները՝Խեդիրա , Շահին, Գրաներո: Ինչպես նաև Կոենտրանոն ցույց տվեց , որ կարող է խաղալ այդ տեղում: Բացի այդ այնտեղ կարող են խաղալ Պեպեն և Ալբիոլը:
Երկրորդ հարցը.-ով պետք է խաղա եզրային կիսապաշտպան-հարձակվողի դիրքում:  Խոսե Կալյեխոնը իրեն հիանալի դրսևորեց, բայց Դի Մարիան գալով Արգենտինայից միանգամից մտավ խաղի մեջ և ցույց տվեց , որ դիրքը իրնն է պատկանում: Բացի այդ Կոենտրանոն ևս լավ էր խաղում տարբեր եզրերում: Պետք չի մոռանալ Կակաի և Իգուայինի մասին:
Այժմ Ռեալը հագստանում է և պատրաստվում է Բարսելոնայի դեմ հանդիպմանը , վնասվածքներ ունեն Շահինը և Ռամոսը:
 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև