Ինչպես գիտեք ֆլեշները համարվում են ամենահարմարավետ կրիչներից՝ համակարգչի ֆայլերի հետ աշխատանքի ժամանակ: Սակայն լինում են դեպքեր ,երբ այն միացնելով համակարգչին, համակարգիչը չի գտնում համապատասխան ֆլեշը կամ ցույց է տալիս որոշակի սխալներ:
Ինչպես են հայտնվում այդ խնդիրները և ինչպես կարելի է հարթել դրանք ,ահա այդ մասին և կխոսենք մենք այս թեմայում:
Երբեմն պատահում է նաև այնպես ,որ գնել եք նոր ֆլեշ և այն միացնում եք համակարգչին , սակայն նորից նույնը համակարգիչը չի գտնում այն: Եվ սկսում եք մտածել.<Կարողա՞ խափեց, փչացած ֆլեշ տվեց: Չգնա՞մ մի հատ դրան ցույց տամ > և այլն:
Այս ամենից խուսափելու համար հարկ է հիշել մի քնաի կանոններ՝
- Ստուգե'ք և պարզեք , արդյոք համակարգչի USB վահանակի հետ կապված խնդիրներ չկան:Դա շատ հեշտ է: Երբ համակարգչին միացնում եք ֆլեշը ,համակարգիչը ազդանշան է տալիս, որ նարան սարք է միացվել, իսկ ֆլեշի վրա վառվում է փոքրիկ լույս , ինչը վկայում է , որ ֆլեշը միացված է համակարգչին: Եթե և՛ ազդանշանը և ՛ լույսը առաջացել են ,սակայն կրկին համակարգիչը չի գտնում ֆլեշը,ուրեմն խնդիրը օպերացիոն համակարգի հետ է կապված: Իսկ եթե և՛ ազդանշանը և ՛ լույսը չեն առաջացել ,ապա խնդիրը արդեն փնտրեք Ֆլեշի կամ USB վահանակի մեջ:
- Ավելի հաճախ է պատահոըմ, երբ ֆլեշը միացնում եք համակարգչի առաջնային մասում գտնվող USB վահանակին և այն չի միանում: Դա կապված եմ մի քանի հանգամանքի հետ: Սնուցման պակաս,սնուցման սարգի հետ կապի խզում և այլն: Եթե միացնեք այլ USB վահանակի և այն գտնվի ուրեմն խնդիրը առջևի վահանակի մեջ է:
- Հնարավոր դեպք է նաև այն, որ ֆլեշը մեծ տարողություն ունի,իսկ համակարգիչը ծանրաբեռնված է աշխատում: Այս դեպքում ևս հնարավոր է ,որ համակարգիչը չգտնի ֆլեշը:Այս դեպքում խորհուրդ է տրվում կատարել համակարգչի Reboot(перезагрузка):
- Այս ամենից հետո ,եթե նորից ֆլեշը չի միանա ,փորձեք այն մեկ այլ համակարգչի միացնել : Եթե կառաջանա նույն խնդիրը ուրեմն խնդիրը ֆլեշի մեջ է:
- Լինում են դեպքեր ,նաև երբ օպերացիոն համակարգը գտնում է ֆլեշը և նրան տալիս է ինչ-որ անվանում(А,C,E,F և այլն),սակայն այն չի բացվում:Այս խնդիրը կարող եք հարթել հետևյալ կերպ.Пуск – Панель управления – Администрирование – Управление компьютером – Управление дисками(Start - Control Panel - Administrative Tools - Computer Management - Disk Management):Որից հետո բացավծ ցանկից ընտրում ենք ֆլեշի անունը,սեղմեում ենք մկնիկի աջ սեղմակը և ընտրում ենք «Изменить букву диска или же путь к диску»(Change drive letter or drive path): Փոխում ենք ֆլեշի անունը և ամեն ինչ հարթվում է:
- Այն կարող է չգտնվել դրայվերի պակասի պատճառով:
- Այս խնդիրը կարող է առաջանալ վիրուսների պատճառով:
- Խնդրի առաջացման պատճառներից կարող է լինել նաև ֆլեշի համակարգի և համակարգչի օպ.համակարգի անհամապատասխանությունից:Այս խնդիրը լուծելու համար պետք է կատարել ֆլեշի ֆորմատ ՝ընտրելով այս FAT32, NTFS. ֆայլային համակարգերը:
Նշեմ նաև ,որ գոյություն ունեն մի շարք անտիվիրուսային ծրագրեր որոնք ստեղծվել են հատուկ Ֆլեշները ստուգլու և վիրուսներից զերծ պահելու համար: Այդպիսի անտիվիրուս կարող եք ներբեռնել այստեղից՝letitbit.net և vip-file.com:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: