2011/07/06

Կոենտրանոն տվել է իր առաջին հարցազրույցը Ռեալ Մադրիդ TV-ին՝



Կոենտրանոյի ուրախությունը անսահման է պայմանագիրը ստորագրելուց հետո: Եվ ահա ժամեր անց նա տվել է առաջին հարցազրուցը ,որպես Ռեալի ֆուտբոլիստ:


Միշտ ասել ես ,որ ցանկանում ես խաղալ Ռեալում ,փաստորեն իրականացավ երազանքտ:
Այո,դա ճիշտ է: Ես միշտ երազել եմ Ռեալում խաղալու մասին: Երեխա ժամանակ ես պատկերացնում էի թե ,ոնց եմ խաղում Ռեալում:Եվ ահա այն իրականություն դարձավ:


Ի՞նչ էիր մտածում ,երբ ստորագրում էիր պայմանագիրը:
Ոչինչ:Այդ պահը նյարդային էր: Դա երազի էր նման:


Ուրա՞խ ես , որ Մոուրինիոյի հետ ես աշխատելու:
Անկասկած:Նա լավագույնն է աշխարհում:Ես հպարտ եմ , որ նաման մարդու հետ եմ աշխատելու:


Դու պետք է մրցես լավագույն խաղացողների հետ ,բայց այդ մրցակցությունը խաղացողին ավելի ուժեղ է դարձնում:
Դա ավելի լավ է, հատկապես Ռեալի համար:Յուրաքանչյուր թիմի համար շատ կարևոր է Մարսելոյի նման ֆուտբոլիստ ունենալը: Ես պետք է մշտապես աշխատեմ թիմում իմ տեղը ունենալու համար: Իսկ պայքարի արդյունքում կշահի թիմի խաղը:


Դու արդեն փորձ ունես լիգայում խաղալու:Սարագոսայի կազմում ես խաղացել:Ի՞նչ ես մտածում այդ մասին:
Սա մրցունակ առաջնություն է:Ցանկանում եմ հաղթել այն Ռեալի հետ:


Պորտուգալիայի հավաքանի մի քանի ֆուտբոլիստներ են խաղում Ռեալում:Դա կհեշտացնի՞  քո գործը:
Այո, իհարկե: Ընկերներս շատ կօգնեն ինձ:Սա մի յուրահատուկ ակումբ է,չնայած Բենֆիկան ևս լավն էր:


Ու՞մ հետ ես ամենից շատ ցանկանում խաղալ Ռեալում:
Բոլորի:Այստեղ բոլորը լավն են,շատերի հետ եմ ուզում խաղալ:


Ինչո՞վ կարող ես օգնել Ռեալին:
Կփորձեմ ամեն կերպ օգնել:Ես ինձ համարում եմ շատ աշխատող ֆուտբոլիստ : Ես նաև կարող եմ հուժկու հարվածներ կատարել դարպասի ուղությամբ: 


Այլ առաջարկենր էլ կային:Ինչու՞ ընտրեցիր հենց Ռեալը:
Այո ունեի:Բայց ոչ մի այլ ակումբ չէի տեղափոխվի եթե չլիներ Ռեալի առաջարկը:


Ի՞նչ նպատակ ունես հաջորդ մրցաշրջանում:
Ուզում եմ հաղթել ամեն ինչ:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև