2011/07/05

Times. Մանչեսթեր Սիթին՝ Ագուերոյի համար կառաջարկի 45 միլիոն եվրո `



Times-ը հաղորդում է, որ Մանչեսթեր Սիթին լրջորեն հետաքրքրված է Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Կառլոս Տևեսը վերջնականապես որոշել է հեռանալ Սիթիից, վերջինիս ղեկավարությունն իր ուշադրությունը բևեռել է Ագուերոյի վրա:
Աղբյուրի համաձայն, Մանչեսթեր Սիթին պատրաստում է Ատլետիկոյին ներկայացնել 45 միլիոն եվրոյի առաջարկ, այսինքն այնքան, որքան սահմանված է Ագուերոյի պայմանագրով իբրև փոխհատուցում:
Ինչ վերաբերում է Ագուերոյին, ապա նա այժմ իր հայրենիքում է և մասնակցում է Ամերիկայի գավաթին: Նա հայտարարել է, որ իր տրանսֆերի վերաբերյալ հարցերի բոլոր պատասխաները հայտնի կդառնան Ամերիկայի գավաթից հետո:Փաստորեն Ռեալի համար ևս մեկ մրձակից է հայտնվում:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև