Վերջին ժամանակներում մեծ բարձունքներ գրաված Google Cherome-ը կարծում եմ դեռ շատ կզարմացնի բոլորիս: Google Cherome-ը իր արագ աշխատանքի և թեթևության հաշվին արագորեն ներթափանցեց բոլորի համակարգիչներում: Այս հաշվի առնելով նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի նրա արագ արձագանքման հղումներին, իսկ այժմ կանդրադառնամ մեկ այլ հետաքրքիր ֆունկցիայի: Այս ֆունկցիայի շնորհիվ կաորղ եք ջնջել ցանկացած կայքի ցանկացած մաս...կարճ ասած քանդել կայքը: Սակայն կայքը թարմացնելուց հետո այն կրկին վերականգնվում է: Այսպես սկսեցինք փորձերը կանենք բոլորիս կողմից սիրված Marca.com-ի վրա:
Սեղմում եք F12 կամ կայքի որևէ հատվածում սեղմեք մկնիկի աջ սեղմակը,ապա <Просмотр кода элемента> և ներքևի հատվածում բացվում է մի պատուհան: Պատուհանում կարող եք գտնել է այդ կայքի հետ կապված յուրաքանչյուր ինֆորմացիա:
Այն բացվելուց հետո մեզ մնում է միայն ընտրել հատվածը ,որը ցանկանում ենք ջնջել և կատարել սև գործը: Սեղմում եք ընտրված հատվածի կոդի վրա մկնիկի աջ սեղմակով և ընտրում : Ընտրելուց հետո կտեսնեք ,որ HTML կոդը բացվում է :Բացվելուց հետո սեղմեք Ctrl+A կամ ուղակի նշեք մկնիկի միջոցով,այնուհետև սեղմեք Delete կոճակը և կտեսնեք,որ տվյալ հատվածը ջնջվում է:
Ասեմ նաև , կոդը նշելուց և ջնջելուց հետո կարող եք այդտեղ գրել ցանկացած բան և դա կհայտվի այդ հատվածում: Նման կերպ կարող եք ավելացնել նաև Odnoklassniki.ru-ի ok-երը: Սեղմում եք ok-ի թվի վրա ,ապա փոխում եք այն ձեր ուզած թվով :Նորից ասեմ ,որ կայքը թարմացնելուց հետո այն կանհետանա:
Վերջում ,որոշեցի տեղադրել տեսանյութ ձեր գործը ավելի հեշտացնելու համար՝դիտեք :
Խնդրանք!Խնդրում եմ Ռեալ Մադրիդ Բլոգի վրա չկիրառել այս հնարքը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: