Լասանա Դիարայի օրերը հաշված են Մադրիդում: Այս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա նրա ապագան: Նրա տրանսֆերի համար կընդունվի բոլոր առաջարկված տարբերակներից մեկը, որպեսզի նա հեռանա Մադրիդից: «Ռեալից» հեռացողների ցանկում առաջին տեղում է հենց ֆրանսիացին: Եվ նրա հեռանալը մեծապես կախված է Կոենտրաոյի վերջնական տրանսֆերից: Օրերը անցնում են և «Ռեալի» խաղացողների ցանկը պետք է կարգի բերվի և չանցնի սահնամված քանակը: Առայժ ակումբից հեռացել են Դուդեկը ՝ ով ավարտել է իր կարիերան, և Ադեբայորը ում համար «Ռեալը» չցանկացավ վճարել «Ման. Սիթիին» անհրաժեշտ գումարը: «Ռեալը» անգամ գին է իջեցրել նրա արժեքից, որ ավելի շուտ կարողանա վաճառել Լասին: Նրանով շարունակում է հետաքրքրվել իտալական «Յուվենթուսը» և Լասնել դեմ չէ տեղափոխվելու Իտալիա: Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն այլևս պետք չէն ֆրանսիացու ծառայությունները: Բայց այնուամենայնիվ Լասը ցանկանում է խաղալ Անգլիայում: Նա խաղացել է «Չելսիում», «Արսենալում», «Պոռտսմուտում»: Լասը նախընտրում է անգլիական ֆուտբոլը, քանի որ այտնեղ ավելի շատ է մրցակցությունը և արագությունը: Հիմնական խնդիրը նրա գնի մեջ է: «Ռեալը» նրան գնահատում է 25 միլիոն եվրո, բայց նույն «Յուվենթուսը» պատրաստ է վճարել միայն 15-ը: Լասով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և պատրաստ է առաջարկություն անել նրան ձեռք բերելու համար: Լասի խաղը դուր է գալիս Սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Թուրքական «Ֆեներբախչեն» նույնպես հետաքրքրվել է «Ռեալի» խաղացողով: 2 շաբաթ առաջ նրա գործակալ ՝ Ջոն Վիլիամսը ասել էր. «Լասը չունի ոչ մի խնդիր «Ռեալի» ղեկավարության հետ և նա չի պատրաստվում լքել Մադրիդը»:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: