2011/07/04

Ռեալի նոր ձեռքբերումը՝


Համիդ Ալտինթոփ,Նուր Շահին, խոսե Կալյեխոն, Ռաֆայել Վառանե, այս ֆուտբոլիստները միակը չեն ,որոնց վրա իր հույսը կդնի Ռեալը հաջորդ մրցաշրջանում: Ռեալի գլխավոր մարզիչ՝Ժոզե Մոուրինյոն թիմի ղեկավարությունից նոր խոհարար է պահանջել :Նոր խոհարարի անձի մասին տեղեկություններ չկան:Միայն հայտնի է ,որ նա կաշխատի նախկին գլխավոր խոհարար Չեչուի հետ:
Նոր խոհարարի գործը կսկսվի հուլիսի 11-ից ,երբ Ռեալը կմեկնի ԱՄՆ իր նախամրցաշրջանային նախապատրաստմանը: Հենց այդ ժամանակ էլ ֆուտբոլիստները պետք է սկսեն ինչ որ չափով հարմարվել նոր ճաշացանկին:Այս <տրանսֆերը> Մոուրինյոի հերթական քայլերից մեկն էր, որով նա կփորձի ամբողջ կաումբը վերափոխել: Մոտակա ժամանակներս նա նաև կվերափոխի բժշկական անձնակազմը:Բանն այն է , որ Մոուրինյոն ցանկանում է ,որ թիմում աշխատեն իր իսկ մասնագետները, այլ ոչ թե նախկին բժիշկները ՝<Սանտիաս> հիվանդանոցից,որի հետ Ռեալը պայմանագիր ունի: Մոուրինյոն չի թաքցնում իր դժգոհությունը ,ասելով,որ ինչպես կարող է այսպիսի թիմը, ինչպիսնի Ռեալնե չունի անձնական մասնագետներ: Սակայն բավականին դժվար կլինի նաև պայմանագրի  խզումը  <Սանտիաս> հիվանդանոցի հետ: Այդ ամենը ևս նախատեսվում է հուլիսի 11-ին:
Այսքանով ևս չի սահմանափակվում Մոուրինյոի բարեփոխումները:Նա արձակուրդից կվերադառնա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը և սպասվում են  կապի, մարկետինգի և նույնիսկ այգեպանի բարեփոխումներ:
Բացի այդ Մոուրինյոն չի դադարում մտածել <Իմ 2012թ  թիմը> ծրագրի մասին և դեռ չի որոշված չեն որոշ ֆուտբոլիստների(Պեդրո Լեոն, Կանալես ,Ռոյստոն Դրենտե,Ֆերնանդո Գագո,Էզեկիել Գարայ) տրանսֆերային հարցրը:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև