«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել կանոնիրների ավագ Սեսկ Ֆաբրեգասից:
«Վստահ եմ, որ Սեսկի համար չկա ավելի կարևոր բան քան, «Արսենալին» դեպի հաղթանակ տանելը: Հիմա նրա հեռնալու ժամանակը չէ: Սեսկը հիմա կանգնած է բարդ ընտրության առաջ: Խաղալ իր սիրելի թիմում` «Արսենալում», թե այս դրությամբ լավագույն ակումբում»:
«Ֆաբրեգասը մեր թիմի առաջատարն է: Իսկ ինչ վերաբերում է անցած մրցաշրջանում իր ոչ այդքան լավ ելույթներին, ապա կարող եմ ասել, որ մեղավորը այդ դեպում վնասվածքներն էին, որոնք անբաժան էին Սեսկից»:«Սեսկը հաղթողի ոգի ունի: Շատ խաղերի ընթացքում նա չի կարողացել մինչև վերջ խաղալ, բայց նա միշտ մարտականորեն է տրամադրվել ամեն մի հանդիպմանը և աշխատել է լավ խաղ ցուցադրել»:«Շատերին թվում է, թե մենք չենք ուզում թիմում պահել Սեսկին, բայց դա այդպես չէ: Կպայքարեմ մինչև վերջ Սեսկին թիմում պահելու համար»:«Մենք պայքարելու ենք Սեսկի համար, անգամ եթե ստիպված լինենք մեծ գումարներից հրաժարվել: «Արսենալը» ֆինանասական խնդիրներ չունի, այնպես, որ մենք չենք պատրաստվում գումար վաստակել այդ ճանապարհով»:
«Սեսկը արդեն մեծ է: Որպեսզի ֆուտբոլիստն կարողանա ինքնուրույն որոշ էլ իր ճակատագիրը, ապա նա պետք է իր թիմում 5-6 տար անցկացնի: Հիմա ամեն ինչ կախված է Սեսկից: Միգուցե մենք կարողնանք պահել Սեսկին, բայց ինքը չցանկնա խաղալ մեր թիմի կազմում», - ասել է Վենգերը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: