2011/07/21

Դի Մաիրիան և Իգուայինը կմիանան թիմին Չինաստանում՝


Ժոզե Մոուրինյոն իր հետ Լոս-Անջելես տարավ 25 ֆուտբոլիստների, այդ թվում նաև կանտերաններին: Արգենտինայի պարտությունից հետո թիմին պետք է միանային նաև Դի Մարիան և Իգուայինը,սակայն նրանց հանգիստ տվեց Մոուրինիոն: Հանգստից հետո նրանք կմիանան թիմին,վերջինս այդ ժամանակ արդեն Չինաստանում կլինի: «Ռեալը» Չինաստանում կմնա մինչև օգոստոսի 6-ը: Երկու ընկերական հանդիպում կանցկացնի նախ օգոստոսի 3-ին «Գյանչժոու Եվերգրանդ» ակումբի հետ, իսկ հետո ամսի 6-ին «Տանցզին Տեդաի» հետ: Մոուրինյոն ցանկանում է, որ Իգուայինը ու Դի Մարիան լավ մարզավիճակ ձեռք բերեն 2 շաբաթյա հանգստից հետո: Մոուրինիոն արդեն գիտի որ Դի Մարիան իր թիմի ակենակարևոր մասնիկներից և անցած մրցաշրջանում նա ապացուցել է, որ ֆիզիկապես շատ ամուր ֆուտբոլիստ է: Ինչ վերաբերում է Իգուայինին ապա նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի ամենակարևոր հատվածը, բայց այնուամենայնիվ վերջում կարողացավ օգտակար լինել «Ռեալին» և մի քանի խաղում կարողացավ մասնակցել: 
ի Մարիայի ու Իգուայինի վերադառնալուց հետո Մոուրինյոյի տրամադրության տակ են բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք պետք են պորտուգալացուն: Բայց Մոուրինյոն ցանկանում է ևս մեկ հարձակվող ունենալ իր թիմում և ամենայն հավանականությամբ դա կլինի Նեյմարը:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև