2011/07/10

Բեքեմը կխաղա Ռեալի դեմ՝


Լոս Անջելես Գեալքսիի կիսապաշտպան Դեվիդ Բեքեմը կխաղա Ռեալի դեմ հանդիպման ժամանակ: Նա ցավեր ուներ մեջքի շրջանում և նրա մասնակցությունը կասկածի տակ էր: Սակայն արդեն պարզ է ,որ նա կխաղա : Հիշեցնենք ,որ նա անցած տարի կայացած հանդիպմանը ևս չէր մասնակցել:
Բեքեմը ուշադիր հետևում է Ռեալի քաղաքականությանը և ասել է,-<Ռեալը ունի շատ լավ ֆուտբոլիստներ, և սարսափ է առաջացնում բոլորի մոտ: Չեմ կասկածում ,որ նա կարող է հաղթել ցանկացած տիտղոս: Բացի այդ Ռեալը ունի լավագույն մարզիչը աշխարհում: Նա տաղանդ է և դա ապացուցել է տարբեր թիմեր գլխավորելով և հաղթելով>:
Հետո նա շարունակել է.< Այո ես ունեի ցավեր մեջքի շրջանում, բայց ես արդեն պատրաստ եմ: Ես Ռեալից ունեմ միայն գեղեցիկ հիշողություններ: Ցանկանում եմ Կասիլասին կրկին տեսնել: Հիանալի կլինի Ռոնալդուի ու մյուս ֆուտբոլիստների հետ հանդիպումը:Անցած տարի կայացած հանդիպմանը ես չկարողացա մասնակցել, և ամեն ինչ կանեմ այս տարի խաղալու համար>:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև