2011/07/03

Ֆաբրեգասի միակ ցանկությունը Բարսա տեղափոխվելն է՝

Սեսկ Ֆաբրեգասը վաղը վերադառնալու է Լոնդոն, սակայն ոչ թե Արսենալին միանալու, այլ անձնական պատճառներով: Նա նաև հանդիպելու է Արսենալի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ, որպեսզի ճնշում գործադրի և համոզի, որ համաձայնեն Բարսելոնայի առաջարկին:
MUNDODEPORTIVO - ն հայտնում է, որ Ֆաբրեգասի դիմաց կապտանռնագույններն առաջարկել են 29 մլն եվրո, որին հետագայում կգումարվի ևս 6 - ը: Պաշտոնական Բարսելոնան հաստատել է, որ առաջարկ եղել, ճիշտ է, մանրամասները չեն նշվում: Բարսայում նաև հաստատել են այն, որ եթե զինագործները համաձայնեն այդ պայմաններին, ապա վաղը կամ 2 օր անց կսկսվեն վերջնական բանակցությունները:
Եթե ի վերջո Արսենալը չհամաձայնի վաճառել Սեսկին, ապա մնում է միայն 1 տարբերակ: Ֆաբրեգասը հրապարակայնորեն կբոյկոտի զինագործներին, այսինք, 2 տարբերակ առաջ կքաշի` կամ իրեն վաճառում են Բարսային, կամ ինքն այլևս խաղադաշտ դուրս չի գա: Ժամանակին Չաբի Ալոնսոն նման ձևով կարողացավ տեղափոխվել Ռեալ:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև