- Անփութորեն ջնջել եք նյութը և չեք նկատել
- Կատարել եք Ֆլեշի ֆորմատ
- Ֆլեշում եղած վիրուսները վնասել են նյութերը
- Սխալ եք անջատել Ֆլեշը համակարգչից
- Եվ ուղակի մեխանիկական պատճառով,օր.՝ Ֆլեշը վնասվել է
Նախորոք ասեմ, որ եթե վերջին դեպքն է,ապա նյութերի վերականգնելը գրեթե անհնար է :Բայց եթե ֆայլերը ջնջել կամ ֆորմատ եք արել , ապա դրանք կկարողանաք վերականգնել:Նախ ասեմ, եթե ֆլեշը միացնում եք համակարգչին և այն ցույց չի տալիս ֆայլերը ,մի շտապեք ֆորմատ անել:Լավ այժմ մանրամասն քննարկենք քայլերը:Ֆլեշի ֆայլերը եթե չեն գտնվում ,ապա նախ փորձեք թարացնել համակարգիչը(RESTART): Այս պարզ մեթոդը կարող է օգնել:Եթե ֆլեշը նորից չի բացվում փորձեք ճիշտ կերպով այն անջատել(безопасное извлечение устройства) , ապա նորից միացնել: Միացնլուց հետո մտեք ===>"Мой компьютер"===>ֆլեշի նշանի վրա սեղմեք մկնիկի աջ սեղմակը===>"Свойства"===> "Сервис"===> "Выполнить проверку..."===> "Автоматически исправлять системные ошибки" և սեղմեք միացնել: Այս եղանակով կարող եք վերացնել ֆլեշում եղած խնդիրները և վերականգնել նյութերը:Բայց այս եղանակները մեծամասամբ չեն օգնում ջնջված կամ ֆորմատ եղած ֆլեշներին:
Այս պարագայում մեզ կարող են օգնել հատուկ ծրագեր նախատեսված ֆլեշի նյութերը վերականգնլու համար:
Առաջին այդպիսի ծրագիրը , որը կօգնի դա Recovery Toolbox for Flash ծրագիրն է: ծրագիրը վճարովի է, բայց նրա դեմո վերսիայի միջոցով կկարողանաք վերականգնել 5 ֆայլ:Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Այս ծրագրի միջոցաով կկարողանանք վերականգնել ֆայլեր ներքոնշյալ սարքավորումներից:
- Secure Digital Cards (SD ֆլեշ)
- xD Picture Cards
- CompactFlash (type I/II) (CF ֆլեշ)
- Sony Memory Sticks
- Multimedia Cards (MMC ֆլեշ)
- PC Cards
- Smart Media ֆլեշ
- IBM MicroDrive
- Flash
- Flash
- USB
- Թվային տեսախցիկ
- Կրիչ
- Եվ այլն
Բացի նշվածները կան նաև այլ մի շարք ծրագրեր ՝Recuva ,Unstoppable Copier,Undelete Plus և այլն:Ծրագրերը կարող եք գտնել համացանցում:
Հարցեր առաջանալու դեպքում,դրանք թողեք մեկնաբանություններում , սիրով կպատասխանեմ:
Real Madrid Blog
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: