
Մադրիդի Ռեալը դեռ շարունակում է ուղիներ փնտրել իր հարձակումը էլ ավելի ուժեղացնելու համար: Բանն այն է,որ ինչպես Ագուերոյի,այնպես էլ Նեյմարի հետ բանակցությունները գնում են դեպի փակուղի: Իսկ այսպիսի պարագայում մեծանում են Ադեբայորի շանսերը: Գրեթե արդեն պարզ է ,որ թիմից չեն հեռանա ո՛չ Կական, ո՛չ էլ Բենզեման:
Պերեսը և Մոուրինյոն այժմ մտածում են վերջնականապես կողմնորոշվելու համար: Նրանք Ադեբայորին խնդրել են սպասել,մինջև այս պարզվեն վերոնշյալ բանակցությունների արդյունքները:
Հիշեցնենք,որ Ադեբայորը այս մրցաշրջանի երկրորդ կեսից, վարձավճարով էր հանդես գալիս Ռեալում:Նրա գինը կազմում է 15մլն եվրո: Ռեալը չէր ցանկանում գնել Ադեբայորն բարձր գնի պատճառով, սակայն Սիթին իջեցրել է գինը ՝7-8մլն եվրո:
Հիմանական հարցը նրանում է, թե ինչքան աշխատավարձ պետք է ստանա Ադեբայորը: Նա պահանջում է 5մլն եվրո տարեկան,բայց ոչ մի ակումբ պատրաստ չի այդպիսի աշխատավարձ վճարել: Ադեբայորի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք թիմեր , բայց նա ցանկացել է մնալ Ռեալում:
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: