
Երեկ բրիտանական մամաուլիում տարածվեց մի տեղեկատվություն, որը եվրոպական տրանսֆերային շուկայում կարող է մեծ անակնկալ լինել: Այն հանգամանքը ,որ Ռեալը կարող է գնել Նեյմարին կամ Ագուերոյին և շատ մոտ է նաև Սեսկ Ֆաբրեգասի գնմանը , Բենզեմայի՝ Ռեալում մնալը անիմաստ է դարձնում: Այս մասին հղում է կատարում goal.com-ը : Ուստի շատ հավանական է, որ Վենգերը կցանկանա իր թիմում տեսնել ֆրանսիացի հարձակվողին:
Անգլիական մամուլը շարունակում է պնդել , որ Բենզեմայի ապագան կապված է Արսենալի հետ, հաշվի չառնելով Բենզեմայի հայտարարությունները ,այն մասին ,որ նա կմնա Ռեալում: Բացի այդ Անգլիայում տարածվել են մի շարք լուրեր ,որ Ռեալի և Արսենալի ղեկավարները արդեն հանդիպել և քննարկել են հավանական տրանսֆերը:
Ագուերոյի կամ Նեյմարի գնման դեպքում , Ռեալը ստիպված կլինի վաճառել իր հարձակվողներից մեկին կա՛մ Բենզեմաին , կա՛մ Իգուայինին: Բայց քանի որ, Մոուրինյոն ավելի հակված է Իգուայինին , ուրեմն կհեռանա Բենզեման : Իսկ Արսենլը ,որը ամենայն հավանականությամբ կվաճառի իր ավագին՝Սեսկ Ֆաբրեգասին , թիմում կունենա ազատ տեղ և այն կարող է լրացնել Բենզեմայի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, այս հոդվածը գրված է եղել goal.com կայքում , բայց նույն այդ կայքում չկա ոչ մի տեղեկություն Ռեալի և Արսենալի ղեկավարների հանդիպման մասին:
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: