«Ռեալը» հույս ունի, որ Լեոնն այլևս չի հրաժարվի տեղափոխվել այլ ակումբ:
Պեդրո Լեոնի հարցը շարունակում է անհանգստացնել «Ռեալին»: Մարզչի որոշմամբ մուրսիացին թիմի հետ չի մեկնել Լոս Անջելես: Ի տարբերություն Լասի, որը իր իսկ խնդրանքով է մնացել մայրաքաղաքում, Կանալեսի, որը հավաքականի կազմում լինելու պատճառով չի միացել թիմին, Պեդրո Լեոնը իր կամքին հակառակ է մնացել Մադրիդում:
Լեոնը բարկացած է մարզչի որոշման վրա, քանի որ կարծում է, թե դրանով ֆուտբոլսիտների միջև խտրականություն են դնում: Նա ուզում էր աշխատել թիմի հետ և հնարավորություն ունենար իր ուժերն ապացուցելու, սակայն այդ հնարավորությունը չստացավ: Չնայած նա գիտակցում է, որ իրեն ուզում են վաճառել, իր որոշումը չի փոխում. ցանկանում է մնալ «Ռեալում», սակայն վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Պեդրո Լեոնին դա հեշտ չի տրվելու:
Մրցաշրջանի ավարտից մի քանի օր հետո Մոուրինյոն Լեոնին անձամբ բացատրել է, որ նրան այլևս չի տեսնում իր թիմի կազմում: Սակայն վերջինս համառորեն պնդել է, որ ուզում է նվաճումների հասնել սպիտակ մարզաշապիկով, «արքայական» թիմի կազմում: Եվ մինչ օրս նրա ծրագրերը չեն փոխվել:
Այնուամենայնիվ, Լեոնը գիտակցում է, որ եթե «Ռեալը» վերջնականապես հրաժարվի նրա ծառայություններից, ստիպված կլինի նոր ակումբ գտնել իր համար: Ֆուտբոլիստը դեռ 5 տարվա պայամանգիր ունի «արքայական» ակումբի հետ, և պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար ակումբը ստիպված կլնի 15 մլն. եվրոյի տուգանք վճարել նրան: Սակայն «Ռեալը» հույս ունի, որ Լեոնը կդադարի համառել ու «բարեկամաբար» հրաժեշտ կտա իր ակումբին:
«Ռեալը» տեղեկություններ ունի, որ տարբեր ակումբներ, ինչպես Իսպանիայից, այնպես էլ եվրոպական այլ երկրներից, հետաքրքրված են Լեոնի ծառայություններով, և հուսով է, որ ֆուտբոլիստն այլևս չի մերժի այլ ակումբ տեղափոխվելու առաջարկը`գիտակցելով, որ էլ տեղ չունի Մոուրինյոյի ապագա թիմում: Լեոնի տրանսֆերը գնահատվում է 8 մլն. եվրո:
Ներկայիս դրությամբ, սակայն, Լեոնը չի պատրաստվում հեշտ հանձնվել: Վերջերս անգամ մերժել է «Լիվերպուլից» ստացված հետաքրքիր առաջարկը: Իսպանական ակումբներից նրանով հետաքրքրված է «Վալենսիան»`փորձելով փոխարինող գտնել Խուակինին: «Խետաֆեն» նույնպես ուզում է իր կազմում տեսնել մուրսիացուն:
Այս շաբաթ «Ռեալը» լրջորեն զբաղվելու է ծրագրերի մեջ չմտնող ֆուտբոլիստների վաճառքի հարցերով: Խոսե Անխել Սանչեսը Մադրիդում է և ամեն օր կապ է հաստատում Մոուրինյոյի հետ`քննարկելու կազմի հետ կապված փոփոխությունները:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: