Այսերկուշաբթի սկսվեց Մուրի երկրորդ մրցաշրջանը Ռեալի հետ: Նա արդեն որոշել է թե ինչ պետք է անի և ինչ պահանջի ֆուտբոլիստներից:Նա ֆուտբոլիստներին և տեխնիկական անձնակազմին խնդրել է ,որպեսզի շարժվեն կանոններով:
Ինչպես հայտնում է El Confidenсial-ը Մոուրինյոն չի ցանկանում ,որպեսզի թիմի գաղտնիքներից մեկը դուրս գա և տարածվի:Այդ պատճառով նա ցանկանում է բոլորին պահել իր հսկողության տակ: Մուրը բոլոր ֆուտբոլիստներին և տեխնիկական անձնակազմին խնդրել է,որպեսզի հրապարակային հայտարարություններ չանեն: Նա սովորում է իր սեփական սխալների վրա: Բանն այն է ,որ անցած մրցաշրջանում Պեդրո Լեոնը և Կանալեսը մի քանի այդպիսի հայտարարություններ են արել և հավանաբար այս մրցաշրջանը կսկսեն նոր թիմում:
Մոուրինյոն նաև մտածում է իր հարցազրույցների մասին:Ինչպես հայտնի է նա Չ/լ գավաթի Բարսելոնայի հետ խաղից հետո հայտնել էր ,որ ոչ մի հարցազրույց չի տա: Բայց առաջիկա հանդիպման ժամանակ ստիպված է լինելու խոսել լրագրողների հետ:
Այս ամենից կարելի է եզրակացնել ,որ լրագրողներին դժվար աշխատանք է սպասվելու այս մրցաշրջանում:
Le Autre
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: