Կանտեռայի չորս դարպասապահներ Ժոզե Մոուրինիոյի հետ մեկնել են ԱՄՆ,որտեղ և կմասնակցեն մարզումներին: Կասիլասը,Ադանը,Մեխիասը և Խեսուսը մարզվում են առաջին թիմում: Նշվածներից առաջինը ՝Կասիլասը ,երեք տարի շարունակ համարվում է լավագույն դարպասապահ:Իսկ մնացած երեքը անցած խաղաշրջանում նոր սկսել են մասնակցել հմնական թիմի խաղերին:
Կասիլասը,Ադանը,Մեխիասը և Խեսուսը ևս մեկ անգամ ապացուցեցին ,որ Ռեալը լավագույն թիմն է դարպասապահ դառնալու համար:
<Սա ուղակի հիանալի է>,-ասել է Մոուրինիոն իր վերջին հարցազրույցում,-<Ոչ մի ակումբ չի կարող պարծենալ այն բանով,որ իր 3 կամ 4 դարպասապահներն էլ սափական դպրոցի սաներն են:Մեկը լավագույնն է աշխարհում,իսկ մնացածն էլ հետևում են նրան>: Բացի այդ պորտուգալացին նշել է ,որ միշտ էլ հիացել է Կասիլասի խաղով, և հուսով է ,որ մնացած դարպասապահներն էլ կհետևեն նրա օրինակին:
Կասիլասը օրինակ է բոլոր երիտասարդ դարպասապահների համար:Նա Ռեալում առաջին անգամ խաղացել է 1999 թ, սեպտեմբերի 12-ին,Ատլետիկոյի հետ խաղում: Այդ ժամանակից ի վեր նա իր կայուն տեղը ունի Ռեալում և համարվում է նրա լեգենդներից:Կասիլասը հաղթել է՝2 Չ/լ
գավաթ, 4 Լա Լիգա, 2 Միջմայրցամաքային գավաթ,3 Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի և Իսպանիայի գավաթ, ինչպես նաև դարձել է աշխարհի չեմպիոն 2010թ. և Եվրոպայի չեմպիոն 2008թ: Բացի այս տիտղոսները նա ունի մի շարք այլ տիտղոսներ:
Ադանը համարվում է Ռեալի երկրորդ դարպասապահը: 13 տարեկանում ընդունվել է Ռեալի ակադեմիա: Նա առաջին հանդիպումը անցկացրել է 2010թ դեկտեմբերի 8-ին Օսերի հետ խաղի ժամանակ:Նա նաև խաղացել է Լևանտեի, Խետաֆեի և Էսպանիոլի հետ խաղերում:Անցկացրած խաղերում բաց է թողել ընդամենը 2 գնդակ ,գավաթի խաղարկության ժամանակ ընդդեմ Լևանտեի:Ընդհանուր առմամբ նա խաղացել է 411րոպե և գոլ է բաց թողել 205,5 րոպեն մեկ: Նա համարվում է 2006թ 19տարեկաններ Եվրոպայի չեմպիոն:
Թոմաս Մեխիասը 10 տարի Ռեալի ակադեմիայում խաղալուց հետո , առաջի հանդիպումը անցկացրեց 2011թ մայիսի 10-ին, Խետաֆեի հետ խաղում փոխարինելով Ադանին:
Խեսուսը առաջին հանդիպումը անցկացրել է, Ալմերիայի հետ հանդպիպման ժամանակ՝մայիսի 24-ին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: