2011/07/02

Զիդան.<Բարսելոնան ունի երիտասարդ ֆուտբոլիստների բացառիկ սերունդ>՝


Ռեալ Մադրիդի խորհրդանիշներից մեկը համարվող Զինդեին Զիդանը Բարսելոնայի հաջողության գրավականը համարում է նրա երիտասարդ խաղացողներին : Բացի այդ նա պաշտպանեց Արքայական ակումբին, որտեղ անց է կացրել իր լավագույն տարիները, իսկ այժմ համարվում է նախագահի խորհրդատու:
7 խաղացողներ , ովքեր Բարսայի կազմում մասնակցել են 2010/11թ Չ/լ գավաթի եզրափակիչ խաղին , <Լա Մասիա> ակադեմիայի սաներ են: Այդ 7 ֆուտբոլիստների թվին են պատկանում նաև Չավին, Ինեստան և Մեսսին:
39ամյա կիսապաշտպանը գտնում է ,որ այդպիսի սերունդ կարելի է ստանալ կյանքում մեկ անգամ,բացի այդ նա նաև նշեց վերջնիս 3 ֆուտբոլիստների մեծ դերը Բարսայի կազմում:
le10sport.com-ին տված հարցազրուցի ժամանակ Զիդանը ասել է,-< Բարսելոնային բախտ է վիճակվել ունենալ բացառիկ մի սերունդ ՝կազմված 7-8 ֆուտբոլիստներից, բայց այդպես այլևս չի լինելու>:
Զիդանը համոզված է նաև , որ այժմ Ռեալը ևս ունի այնպիսի երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպիսիք Բարսելոնան ունի: Նա համոզված է ,որ Ռեալի <Գալակտիկոսը> արդեն պատրաստ է պայքարի համար:
<Շատերը թերագնահատում են Ռեալի նման քաղաքականությունը, բայց այս քաղաքականությունը կնպաստի Ռեալի երիտասարդացմանը>,-ասել է Պերեսի խորհրդականը:
<Շատ են խոսում իմ տրանսֆերի մասին 75 մլն եվրոյի դիմաց կամ 95 մլն եվրո արժողությամբ Կ.Ռոնալդույի տրանսֆերի մասին, սակայն հաճախ են մոռանում թե ինչպիսի սերունդ է տալիս Ռեալի ակադեմիան>:
<Այդ խաղացողները դժվարությամբ են հայտնվում առաջին թիմում, այդ է պատճառը , որ մենք նրանց թույլ ենք տալիս իրենց տաղանդը ցույց տալ այլ ակումբներում>:
Վերջում հիշեցնենք , որ հենց Զիդանը խորհուրդ տվեց գնել Ռաֆայել Վառանեին:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև