2011/07/12

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԵՍ ԳՈՀ ԵՄ ԹԻՄԻՑ, ԱՅՆ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ» `



Իմ նպատակն այս մրցաշրջանում այն է, որ երկրպագուները հպարտանան իրենց սիրելի թիմով:
Ժոզե Մոուրինյոն շուտով մեկնարկում է իր գլխավորությամբ երկրորդ մրցաշրջանը: Մարզիչը էքսկլյուզիվ հարցազրույց է տվել RealmadridTV-ին և Realmadrid.com-ին, ԱՄՆ-ում, որտեղ իր թիմը մինչմրցաշրջանային հատված է անցկացնելու:
Ինչպե՞ս անցավ ձեր արձակուրդը:
Այն կարճ էր բայց շատ հաճելի: Ես անցկացրեցի 15 երջանիկ օր:
Դուք ուշ մեկնեցիք արձակուրդ, բայց գո՞հ էք ժամանակաշրջանից, որը անցկացրեցիք թիմում:
Ինձ դուր եկավ ամեն ինչ,  քանզի այն անցավ շատ արագ, իսկ որևէ երազանք չունեի, արձակուրդին իրականացնելու համար: Մեծ օգուտ էր աշխատել անձամբ նախագահի և Խոսե Անխել Սանչեսի հետ միասին: Ինձ դուր է գալիս նախագահի վերաբերմունքը ակումբի և նրա ապագայի վերաբերյալ: Ես կարծում եմ նա ցանկանում է հեղափոխությն կատարել, ակումբը դարձնելով լավագույնը: Խոսե Անխելը նման է ինձ: Նա մի քանի օր է ինչ թիմում է, սակայն մենք  զրուցում ենք տեքստային նամակների ու Էլ.փոստի շնորհիվ մինչև երեկո: Նա ճիշտ է չի խոում անձնականից, սակայն  մտածում է թիմի և իր աշխատանքի մասին օրը քսանչորս ժամ: Ես նրան շատ սիրեցի:
Այս մրցաշրջանը շատ կարևոր էր, քանզի այն ծնունդ տվեց նոր նախագծի՝ կապված «Ռեալի» հետ:
Յուրաքանչյուր մրցաշրջան կաևոր է յուրովի: Նոր սիստեմը նպատակ ունի հզորացնել «Ռեալը», ոչ թե նոր բարդություններ ստեղծել: Մենք պետք է ներշնչանք և դինամիկա հաղորդենք  նոր կառույցին: Պետք է վստահենք մարդկանց, ովքեր լավագույնս կարող են անել իրենց գործը ու նոր մեթոդներով աշխատեն: Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ իրենց գործում լավագույն մասնագետներին թիմում: Համագործակցությունը  աշխատանքի արդյունք է:
Զինեդին Զիդանը կարծես թե ավելի մեծ դեր է ստանում ակումբի նոր քաղաքականության մեջ:
Ինձ շատ է դուր գալիս, որ նա աշխատում է մեզ հետ և որ նա անձամբ է որոշել փոխել իր դերը թիմում ու անմիջականորեն աշխատել մեր կողքին: Հավատում եմ, որ նա կարող է օգնել մեզ:  Զիդանը շատ բան է սովորեցրել մեզ և շատ բան էլ սովորել է: Նա լավագուններից է ֆուտբոլի պատմության մեջ և երկար տարիներ կմնա իր դիրքում: Շատ կարևոր է եղել նաև «Ռեալ Մադրիդի» համար: Ներկայիս թիմը երջանիկ է, որ աշխատելու է նրա հետ:

Արդյո՞ք ձեզ բավարարում են այս տարվա ձեռքբերումները:
Հեշտ չէ ձեռք բերել նոր խաղացողների: «Ռեալը» այժմ ունի շատ ուժեղ թիմ ու մենք կարող ենք ցանկալի արդյունքերի հասնել գալիք մրցաշրջանում: Որոշեցինք հզորացնել կազմը: Կոենտրաոն քսաներեք տարեկան է՝ նրանից մեկ տարի փոքր է  Կալյեխոնը: Շահինը նույնպես շատ երիտասարդ է, իսկ Վարանեն ընդհանրապես տասնութամյա երեխա է: Կարծում եմ մեր ձեռքբերումներն արդեն բավական են մեծ բարելավելու աճ գրանցելու համար: Գիտակցելով ում հետ ենք պայմանագիր ստորագրել, բարելավել ենք թիմի կազմը:
Մի՞թե սա է ձեր երազանքների թիմը:
Ես գոհ եմ իմ թիմից, հատկանշական է, որ այժմ կորցրել ենք Դի Մարիային ու Իգուաինին, ովքեր անչափ կարևոր են մեզ համար: Ես, ինչպես և բոլորը նույնպես կարծում եմ, որ մեզ ևս մեկ հարձակվող է պետք: Իգուաինն ու Դի Մարիան արդեն լավ գիտեն թիմը և ադապտացիայի կարիք շատ չեն ունենա: Մենք երջանիկ ենք, քանզի ունենք թիմ, որը կարող է ծառայել առաջիկա տասը տարիների համար:
Կարևոր է հիշել, թե ինչպես ակումբը անցյալ տարի համալրվեց Օզիլով, Դի Մարիայով ու Խեդիրայով:
Մարդիկ կարող են քննարկել, որ Պերեսը մեծ գումարներ է ներդնում նոր նախագիծն իրագործելու համար, բայց կարելի է տեսնել, թե ինչպիսի գներով են գնվել այս խաղացողները: Որքա՞ն այժմ արժեն Դի Մարիան ու Օզիլը և որքանո՞վ էին նրանք գնվել: Ինչու ոչ նաև Ռոնալդուն, եթե անգամ ակումբը մտածի էլ նրան վաճառելու մասին, կրկին մեծ եկամուտներ կունանա: Ես գոհ եմ ամենից:
Ինչպե՞ս էք աշխատելու այս մինչմրցաշրջանում:
Մենք այստեղ՝ ԱՄՆ-ում ենք, որպեսզի փորձառարական հանդիպումներ անցկացնեք տեղի թիմերի հետ և ես ամենևին չեմ ցանկանում այստեղ հաղթանակ տոնել 15-0 հաշվով: Ես ուրախ կլինեի, եթե խաղերը բարդ ստացվեին մեզ համար: «Լոս Անջելես Գելաքսին»  դժվար մրցակից է, քանի որ արդեն տասնչորս հանդիպում անցկացրել է այս մրցաշրջանում: Նույնը կասեմ նաև «Գուադալահարայի» ու «Ֆիլադելֆիա Յունիոնի» մասին: Անգլիական, գերմանական ու չինական ֆուտբոլները բնականաբար տարբեր են ու միարժամանակ շատ բարդ, բայց մենք լավագույնս կմոտենանք հակամարտություններին: Լավ աշխատանք ենք արել նախորդ մրցաշրջանում, դրա համար էլ կարիք չունենք ամեն ինչ սկսելու նորից: Կատարելագործել ենք մեր խաղաոճը և հնարավոր է լռիվ այլ ակումբ տեսնեք նոր մրցաշրջանում: Հրաշալի կլինի, եթե սկսենք մրցաշրջանը այնպես, ինչպես ավարտեցինք նախորդը: Ցանկանում ենք ավելի հզոր երևալ հենց առաջին իսկ խաղից:
Սա առաջին անգամ է, սկսած 1985-ից, որ ակումբում են Կանտերայի երեք  դարպասապահներ: 
Չորսն էլ, ունիկալ դեմք են ֆուտբոլի համար: Ես ուրիշ թիմ չգիտեմ, որտեղ հանդես են գալիս երեք-չորս  դարպասապահ ակադեմիայից: Նրանք ներկայացնում են երեք տարբեր ֆուտբոլիստների սերունդ: Նրանցից մեկը անշուշտ լավագույնն է աշխարհում, մյուսը թիմի երրորդ դարպասապահից դարձավ արդեն փոխարինող դարպասապահը: Իսկ մյուս երկու երիտասարդները այժմ մարզվում են մեզ հետ, միարժամանակ հանդես գալով «Կաստիլյայի» կազմում: Նրանք հնարավորություն կունենան խաղալու փորձնական խաղերում առաջին և երկրորդ թիմերի միջև: Ինձ թվում է, այս ակումբում դարպասապհների առումով խնդիրներ չկան ու չեն լինի առաջիկա տարիներին:

Սա կարևոր մրցաշրջան էր նաև «Կաստիլյայի» համար, դուք պատրաստվում եք օգտվել նրա կադրերից:
Դա հեշտ չէ, քանզի մենք մեր առաջ նպատակ ունենք նախ կատարելագործելու հիմնական թիմի կազմը, հետո «Կաստիլյային» բերել Իսպանական երկրորդ դիվիզիոն: Ահա երկրորդը իրագործելու համար էլ, թիմում տեղ ենք տալիս «Կանտերանոսների»՝  Խուան Կառլոս, Մատեոս, Խուանֆրան, Սարաբիա: Նրանք այն խաղացողներն են, ովքեր ի վիճակի են խաղալ բարձր դիվիզիոններում: Մարդիկ սխալվում են, կարծելով, թե մենք չենք օգտագործում մեր կադրերը, քանզի մենք վաճառում  ենք նրանց, հնարավոր հետ բերելու պայմանով, այսինքն նրանք մնում են Մադրիդիստ: Մենք հնարավորություն ունենք վաճառվածներին ետ բերենք, երբ որ ուզենք: Մյուս  կողմից էլ չանտեսելով «Կաստիլյային» այնտեղ պահում ենք մի շարք կարևոր պաղացողների՝ Մորատա, Նաչո, Ալեքս Ֆերնանդես, Կարվախալ, Խոսելու, Կասադո: Մենք նույնիսկ ցանկանում ենք գնել երկու-երեք ֆուտբոլիստի, ովքեր կուժեղացնեն մեր երկրորդ թիմին:
Թիմում խաղացողների տարիքային միջինը կազմում է 24.8, ինչը հրաշալի է:
Նրանք ստիպում են մեզ, զգալ մեզ երիտասարդ: Մենք պետք է բարելավենք նրանց պրոֆեսիոնալիզմը: Երևույթը շատ լավ է մեզ համար:  Մենք ունենք թիմ, որը ենթակա է աճելու, զարգանալու: Ես երջանիկ եմ նրանց հետ աշխատելու համար, քանի որ նրանք մոտիվացված են, ուզում են սովորել, աճել ու հաղթել: Մարզչական շտաբը ուրախ է:
Ինչո՞ւ մինչև այժմ չեք անդրադարձել հայտացուցակներին:
Դա անհրաժեշտ չէ: Շատ մարդիկ կրկին սկսում են քննադատել ինձ: Ցանկություն չունեմ խոսել այդ մասին:
Դուք արդե՞ն մտածում եք Իսպանիայի Սուպերգավաթի մասին:
Ոչ, անհրաժեշտություն չկա արդեն այժմ հատուկ պատրաստվել Իսպանիայի Սուպերգավաթին: Մինչ այդ երկու շաբաթ ունենք, իսկ օգոստոսի սկզբից արդեն ուշադրությունը կսևեռենք այդ ուղղությամբ: Բացի այդ էլ, մեր խաղացողներից ոմանք պետք է միանան իրենց հավաքականների ճամբարներին: Ցանկանում ենք լավ մարզավիճակում պահել մեր խաղացողներին:
Ձե՞զ համար անսովոր է լինելու, որ խաղալու էք 23:00-ին:
Դա առաջին անգամն է իմ կարիերայում, սակայն դա էական չէ:
Այս մրցաշրջանում հիմնական նպատակը ձեզ համար Չեմպիոնների լիգան է, որի առաջին մի քանի հանդիպումներում դուք չեք կարողանա տեղ զբաղեցնել պահեստայինների նստարանին: Պատրաստվո՞ւմ էք ամսի քսանութին Նյոն մեկնելուն:
Ոչ, ես չեմ պատրաստվում քայլեր ձեռնարկել, քանզի ես ոչինչ չեմ ասել վիրավորական, այլ ասել եմ ճշմարտությունը: Բազմիցս ասել եմ, որ ես իրավունք ունեմ ասելու այն, ինչ մտածում եմ, ինչ ճիշտն է: Չնայած մեր ակումբի համար վերջին տարիներին խնդիր չի եղել սկզբի հանդիպումներում:
Արձակուրդի ժամանակ ի՞նչ էք բաց թողել:
Ես բաց եմ թողել Manolin-ը: Նայելով նրան ես չեմ կարողանում չծիծաղել: 

Արդյո՞ք դուք ցանկանում եք ավագի թևկապը վերցնել Իկեր Կասիլյասից:
Ես արձակուրդի մեջ էի և ժամանակ չունեի հանդիպելու նրան: Այս մասին լուրերը, թե մենք կփոխենք ավագին պարզապես հիմարություն են:  Ես հասկանում եմ, որ թերթերը դա անում են վաճառք ապահովելու ու պահանջարկ ունենալու համար: Բնական է ֆուտբոլն այժմ արձակուրդի մեջ է և նրանք բաներ պետք է հորինեն, որպեսզի կարողանան վաճառել արտադրանքը, սակայն այս տեսակ ստերը պետք չեն և վնաս են թիմի համար: ԿԱՍԻԼՅԱՍԸ ՄԻՇՏ ԷԼ ԿՐԵԼՈՒ Է ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ, ԵՐԲ ՆԱ ԴԱՇՏՈՒՄ Է:
Դուք խոսե՞լ եք թիմում որևէ մեկի հետ արձակուրդի ընթացքում:
Ես ամենաքիչը օրը մեկ անգամ խոսել եմ Խոսե ԱՆխել Սանչեսի հետ:
Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչպիսի կարծիք ունեք ձեր  նոր մարզաշապիկների հետ կապված:
Ինձ ոսկեգույնը աննուների և թվերի մեջ շատ է դուր եկել: Ինձ թվում է այդ գույնը մեզ կվերադարձնի Չեմպիոնների Լիգայում մեր նախկին հաջողությունները այդ գույնի ներքո: Կարծում եմ այս մարզաշապիկը շատ հաջողակ է լինելու մեզ համար:
Մենք այժմ գտնվում ենք Բեվերլի Հիլլսում, ուր ապրում են աստղերը: Ո՞ւմ կցանկանաիք պատահմամբ  հանդիպել փողոցում:
Ես կցանկանաի տեսնել Ալ Պաչինոյին:
Երբևէ հանդիպե՞լ եք կինոաստղերի:
Ոչ մի անգամ:
Վերջիվերջո ո՞րն է ձեր գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանի համար:
Ես ցանկանում եմ, որ երկրպագուները հպարտանան իրենց սիրելի ակումբով: Զգում եմ որ դրան գրեթե հասել ենք դեռևս նախորդ մրցաշրջանում: Ցանկանում եմ իդեալականացնել  հարաբերությունները թիմի և նրա երկրպագուների միջև, որը առկա էր այս տարի:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև