Ռուբեն Դե Լա Ռեադը, ով նախկինում եղել է Ռեալի ֆուտբոլիստներից , պարբերականին տված հարցազրույցում խոսել է Ռեալի սպասվելիք պայմանագրերի մասին:
«Նեյմարը և Վարանան խոստումնալից ֆուտբոլիստներ են և նրանց հավանական տեղափոխությունները բավարար կլինի ներկայիս «Ռեալը» հզորացնելու և բարելավելու համար»,- ասել է Դե Լա Ռեդը:
«Եթե ակումբը տեսնում է, որ տվյալ ֆուտբոլիստը ունակ է, և կարող է օգնել թիմին, ինչո՞ւ չգնել նրա տրասնֆերը: Դա նորմալ երևույթ է:»,- շարունակել է նա, ով հիմա աշխատում է «Ռեալի» անձնակազմում՝ հասնելով մեծ հաջողությունների:
«Ես սիրով եմ աշխատում ասյտեղ: Կան բավականին երիտասարդ ու լավ տղաներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ցույց տալ իրենց ֆուտբոլային որակները: Ես ցանկանում եմ իմ աշխատանքները սկսել մեկ շաբաթ շուտ, որպեսզի նրանց ավելի շատ բան սովորեցնեմ: Ո՞վ գիտի, կարո՞ղ է նրանցից մեկը դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ ունենալով մեծ կարիերա Մեծ ֆուտբոլում»,- ավարտել է Դե Լա Ռեդը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: