2011/06/02

Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում լքել Ռեալը`



Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, համաձայն որոնց ինքն առաջիկայում կարող է փոխել ակումբը:
Ավելի վաղ բրիտանական եւ իսպանական մամուլը տեղեկացրել էին, որ Ռոնալդուն վիճել է "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն, որտեղ ֆուտբոլիստը ժամանակին ելույթ է ունեցել "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում:
- Ես երջանիկ եմ "Ռեալում" եւ ցանկանում եմ այս թիմի հետ ավելի մեծ հաղթանակների հասնել, - Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: - Ես արդեն լիարժեք հարմարվել եմ թիմին եւ չեմ պատրաստվում լքել այն: Խփված գնդակների առումով այս մրցաշրջանն ինձ համար առանձնահատուկ էր: 50 գնդակ խփելն այնքան էլ դյուրին չէ: Սակայն ես կցանկանայի, որպեսզի "Ռեալն" ավելի շատ տիտղոսներ նվաճեր:


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև