Գերմանական "Շալկե -04" ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլի գործակալ Հինես Կարվախալը տեղեկացրել է, որ իսպանացի ֆուտբոլիստն իր կարիերան կարող է ավարտել Գելզենկիրխենում: Բոլորովին վերջերս խոսվում էր այն մասին, թե իբր Ռաուլը տեղափոխվելու է թուրքական "Բեշիքթաշ", որտեղ միանալու է իր երբեմնի խաղընկեր Գուտիին: Սակայն Ռաուլի գործակալը բացառել է նման տարբերակը. - Ռաուլը "Բեշիքթաշ" չի տեղափոխվի: Գերմանիայում նա իրեն երջանիկ է զգում եւ հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո որոշելու է `արժե արդյոք շարունակել կարիերան, թե ոչ:" Շալկեն "արդեն առաջարկել է Ռաուլին, որպեսզի պայմանագրի ավարտից հետո հարձակվողը եւս մեկ տարի ելույթ ունենա թիմի կազմում, սակայն իսպանացի ֆուտբոլիստն առայժմ չի արձագանքել այդ առաջարկությանը, քանի որ ցանկանում է սպասել եւ տեսնել, թե այդ ժամանակ ինչպիսի մարզավիճակում է ինքը գտնվելու:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: