2011/06/19

Ռեալը փոխում է մարտավարական դասավորությունները՝


Մադրիդի Ռեալը արդեն սկսել է պատրաստվել հաջորդ՝ 2011-2012 մրցաշրջանին, և մրցաշրջանից առաջ նոր մարտավարական պլաններ է կազմում:
Ինչպես գիտենք Ռեալը 2010-2011 մրցաշրջանում խաղում էր 4-2-3-1 դասավորությամբ, այժմ որոշվել է այն փոխել և խաղալ 4-2-3-1 դասավորությամբ:
Մոուրինյոն կանգնել է ֆուտբոլիստների ճիշտ ընտրության առջև հիմնականում կենտրոնական հատվածում:Անցաց խաղաշրջանում Ալոնսո-Խեդիրա զույգը հիանալի էր համագործակցում , սակայն այս տարի թիմին է միացել ևս մեկ հրաշալի կիսապաշտպան ,որը կարող է խաղալ կենտրոնում և համագործակցել Ալոնսոյի հետ :Չի բացառվում ,որ կենտրոնում կխաղան Շահին-Ալոնսո զույգը:


Տարբեր կանխատեսումներ՝

Պաշտպանությունում գրեթե ամեն ինչ պարզ է:Կխաղան Կառվալիոն, Ռամոսը, Պեպեն և Մարսելոն:Կենտրոնում կարող են խաղալ Ալոնսո-Շահին, Խեդիրա-Ալոնսո զույգերից մեկը:Չի բացառվում նաև Գրաներոի կենտրոնում հայտնվելը , ինչպես նաև Լասիի ու Համիդ Ալտինթոփի համագործակցությունը խաղադաշտում , եթե հանկարծ լինեն կորուստներ:
Անցած մրցաշրջանում Մոուրինյոն կիրառում էր 4-2-3-1 սխեման ,օգտագործելով հետևյալ դասավորությունները՝ 1.Լասս, Ալոնսո և Խեդիրա, Օզիլ ,Ռոնալդու, Բենզեմա ,2.Պեպե , Գռաներո, Կակա, Դի Մարիա , Հիգուային և այլն: Այս դասավորությունը նրան թույլ էր տալիս կազմակերպել ամուր պաշտպանություն , արագ հակագրոհելու հնարավորություն, կիսապաշտպանների արագ միացում հարձակմանը հարկ եղած դեպքում: Սակայն փոխելով մարտավարությունը 4-3-3-ի նա հնարավորություն կունենա ալվելի լավ կողմնորոշվելու ֆուտբոլիստների ընտրությունների հարցում:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև