Մադրիդի "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չինական ակումբների հետ կայանալիք հանդիպումներին նվիրված հոլովակում խոսել է չինարեն:
Մոուրինյոն ողջունել է չինացի ֆուտբոլասերներին իրենց իսկ լեզվով: Մարզչի հետ միասին հոլովակում չինարեն են խոսել նաև թիմի ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոն և Կական, գրում է AS-ը: Չինաստանում կայանալիք շրջագայության ընթացքում "Ռեալը” երկու հանդիպում է անցկացնելու: Օգոստոսի 1-ին "Արքայական ակումբը” իր ուժերն է չափելու "Գուանչժոու Էվերգրանդեի”, իսկ օգոստոսի 3-ին` "Տյանցզին Տեդայի” հետ: Հոլովակում Խաբի Ալոնսոն և Կական ողջունել են այն քաղաքները, որտեղ կայանալու են հանդիպումները: Բացի դրանից, հոլովակում նկարահանվել է նաև "Ռեալի” առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն նա խոսել է միայն անգլերեն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: