2011/06/14

Բրազիլիայի հավաքականի մարզիչը պատժել է Մարսելոյին՝



Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենզեսը չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելո Ժունիորին թիմի կազմում, որը  կմասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, հայտնում  է  Marca-ն։

Մենզեսը այդպես է վարվել՝ ցանկանալով պատժել խաղացողին։ Մենզեսը հայտարարել է, որ  Մարսելոն մարտին աել է, թե իբր վնասվածք ունի, որպեսզի չմասնակցի Շոտլանդիայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։ Իր որոշումը Մենզեսը բացատրում է նրանով, որ կարդացել է ֆուտբոլիստի նամակը, որը սխալմամբ հայտնվել է իր մոտ։ Այդ նամակի բովանդակությունից  մարզիչը հասկացել է, որ Մարսելոն խաբել է իրեն։
«Ինձ համար ամենակարևորը ազգային հավաքականի հանդիպումներն են։ Եվ ես ուզում եմ, որպեսզի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները դա զգան։ Ես չեմ հեռացնում Մարսելոյին թիմից, քանի որ ուղղակի չեմ հավանում նրան», -հայտարարել է Մենզեսը։

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև