«Ոչինչ չունեմ Մադրիդի Ռեալի հետ: Միակ բանը, որ կա իմ մտքում՝ դա Սանթոսն է»,- ասել է Նեյմարը:
Երեկ իսպանական և իտալական առաջատար լրատվամիջոցները նշեցին, թե Մադրիդի Ռեալը 40-45 միլիոն եվրոյով ձեռք է բերել բրազիլական Սանթոսի հարձակվող Նեյմարին և վերջինիս հետ պատրաստվում է հնգամյա պայմանագիր ստորագրել: Սակայն, հայտարարությամբ են հանդես եկել Նեյմարը և Սանթոսի նախագահ Լուիս Ալվարո Ռիբեյրոն և հերքելն են այդ տեղեկատվության իսկութունը:
Իսկ ակումբի նախագահը որպես անեկդոտ է բնութագրել նման տեղեկատվությունը, նշելով, որ այդպիսի բաներ հաճախ են պատահում թիմի երկու ֆուտբոլիստների՝ Նեյմարի և Գանսոյի հետ: Դեռ ավելին, Ռիբեյրոն նշել է, որ փնտրում են նոր հովանավորների, որպեսզի կարողանան ակումբում պահել Նեյմարին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: