Մի քանի օր առաջ իսպանական հանրահայտ պարբերականներ Մարկան ու Աս -ը իրենց էջերում տեղադրել էին նյութ այն մասին ,որ Ռեալը ձեռք է բերելու նոր տաղանդավոր ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին, սակայն այսօր արդեն Մարկայի-ի տեղեկացմամբ այդ նույն ֆուտբոլիստը տեղափոխվելու է Բարսելոնա:
Ալքեսիս Սանչեզը երկուշաբթի օրը կարող է պաշտոնապես դառնալ Բարսելոնայի ֆուտբոլիստ: Չիլիացի հարձակվողն այժմ գտնվում է իր երկրի ազգային հավաքականի կազմում, որի հետ հուլիսի 1 - ից կմեկնարկի Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Նա մարզչից թույլատվություն է խնդրել և երկուշաբթի օրը կժամանի Բարսելոնա, որպեսզի ստորագրի պայմանագիրը:
Չիլիացի լրագրող Կլաուդիո Բաստյոսը նույնիսկ երաշխավորել է Twitter - ի իր էջում, որ Սանչեզին հավաքականի խաղընկերները շնորհավորել են նոր և աշխարհի լավագույն ակումբ տեղափոխվելու կապակցությամբ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: