«Ռեալի» հարձակվող Էմանուել Ադեբայորը կարծիք է հայտնել, որ այսօր ֆուտբոլը լուրջ ճգնաժամի մեջ է, հաղորդում է soccer.ru-ն: Վերջին ժամանակներս ՖԻՖԱ-ն հեղեղված է կոռուպցիոն սկանդալներով: Այդպես կազմակերպության նախագահի նախկին թեկնածու Մոհամեդ Բին Համամը հեռացվեց ֆուտբոլային գործունեությունից:
«Ֆուտբոլը ճգնաժամ է ապրում, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Այն դարձել է մաֆիայի խաղ: Եթե դու գիտես ինչպես օգտագործել ունեցածդ հաղթաթուղթը, դու կհաղթես: Ցավոք, սա չի խոսում սպորտի օգտին: Առաջին հերթին դա բիզնես է, և ոչ թե` կիրք ու սեր դեպի խաղը»,- Ադեբայորի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: