2011/06/21

Մենք կիջեցնենք Բարսելոնային <երկնքից>՝



Ռոնալդուն , ով մի քանի օր հանգստանում է Թուրքիայում հարցազրույց է տվել թուրքական Daily Vatan-ին: Նրա մտքում արդեն հաջորդ մրցաշրջանն է:

Դուք սովորաբար հետևո՞ւմ եք թուրքական ֆուտբոլին. 
Անկեղծ ասած ոչ: Ես շատ կենտրոնացած էի իմ մրցաշրջանի վրա: 
Ունե՞ք սիրած խաղացող թուրքական լիգայից.  
Իմ տեղեկությունները Թուրքիայի ֆուտբոլից շատ սահմանափակ են: Այնուամենայնիվ, շատ բան եմ սովորում ի շնորհիվ Բեշիկթաշի խաղացող Ուգո Ալմեիդայից: Նա ինձ շատ մտերիմ ընկեր է: Հաջորդ մրցաշրջանում Մոուրինյոն կունենա 3 խաղացողներ թուրքական ծագմամբ: 
Օզիլը արդեն մեր թիմի հիմնական մասն է: Գերմանիայի առաջնությունում Շահինի ու Ալթինթոփի խաղերից մի քանիսը տեսել եմ: Կարևորն այն է, որ մենք բոլորս մեր ներդրումն ունենանք մադրիդյան թիմում, որպեսզի հաղթենք մյուս մրցաշրջանում: Համոզված եմ, որ Շահինն ու Ալթինթոփը մեզ շատ կօգնեն: 
Ինչպե՞ս կարող եք կանգնեցնել «Բարսային» հաջորդ մրցաշրջանում. 
Պետք է գերազանցենք նրանց: Միայն այս ճանապարհով մենք կարող ենք ստանալ լիգայի հաղթողի կոչումը: Մենք ավելի ուժեղ կլինենք մյուս մրցաշրջանում, և վստահ եմ, որ նրանց պարտության կմատնենք: Մենք նրանց կիջեցնենք մրցաշարային աղյուսակի ամենավերին հատվածից:
Ի՞նչ կասեք Մեսսիի մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեսակի խաղով է նա լավագույնս դրսևորում իրեն, և հակառակը: 
Այս ամենը ինձ չի մտահոգում: Ես միայն իմ մասին եմ հոգ տանում, և ուզում եմ հաղթել Մադրիդում, ահա թե ինչի մասին եմ մտածում: Սա է ամբողջը: 
Դուք միշտ կատարյալ ֆիզիկական վիճակում եք: Արդյո՞ք այն պատճառով է, որ մնացածից ավելի շատ եք աշխատում. 
Ոչ, ես աշխատում եմ այլ կերպ: Որոշ մարդիկ կարծում են, թե Ես շերեկույթներ եմ անում, բայց դա այդպես չէ: Ես շուտ եմ գնում քնելու, որովհետև վաղը կարևոր օր է ինձ համար: 
Ինչպե՞ս եք պահում ձեր գումարները. 
Ես պահում եմ դրանք հատուկ բանկային հաշվում: 
Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, որ հանդես կգաք թուրքական լիգայում.
Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու ապագայում, այսպիսով՝ երբեք մի´ ասա երբեք: Դա է հիմնական սկզբունքս: Եթե գա մի օր, երբ Թուրքիայում լավ կլինի, ինչո՞ւ ոչ:
Ի՞նչ ազդեցություն է խաղացողի վրա թողնում անձնական հարաբերություննները. (Այսժամ դռնից ներս է մտնում Իրինա Շեյքը, և «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նայում է նրան ու պատասխանում:) 
Եթե խաղացողը երջանիկ է, ապա լավ է խաղում: Սերը ուժեղ ազդեցություն է, և թույլ է տալիս երջանիկ լինել: 
Եվ Դուք սիրո՞ւմ եք միմիանց.  
Այո, իհարկե:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև