Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ժամանել է Մեխիկո՝ երեխաների համար ֆուտբոլային սեմինար անցկացնելու նպատակով:
Սեմինարը կկայանա այսօր՝ հինգշաբթի օրը: Կասիլյասը Մեքսիկա է մեկնել Վենեսուելայից, որտեղ Իսպանիայի հավաքականը 0-3 հաշվով հաղթանակ տարավ Վինոտինտոյի նկատմամբ:Նա կհանդիպի երեխաների հետ «Օլիմպիկ Մարզադաշտում», սեմինարը կանցկացնի 6-16 տարեկան մանուկների հետ: Միջոցառման կազմակերպիչները հավաստիացնում են, որ դարպասապահը մասնակիցներին կցուցադրի գնդակի հետ աշխատելու որոշ հնարքներ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: