Մադրիդի “Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանձնարարել է իր գործակալ Ժորժե Մենդեշին հետևել “Բարսելոնայի” տրանսֆերային քաղաքականությանը:
Մոուրինյոն ցանկանում է հնարավորինս շուտ իմանալ, թե ինչ ֆուտբոլիստներով է պատրաստվում Գվարդիոլան համալրել իր թիմի կազմը, հաղորդում է Don Balon-ը:
Մենդեշը պետք է տեղեկացնի Մոուրինյոյին, թե ինչպիսի տրանսֆերներ է ծրագրում “կապտանռնագույնների” ղեկավարությունը:
Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, Մոուրինյոն այս ամենը ձեռնարկել է, որպեսզի ժամանակին բարձրացնի այն ֆուտբոլիստների արժեքը, որոնցով հետաքրքրված կլինի կատալոնական ակումբը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: