2011/06/19

ԱՄԵՆԱՇԱՏ ՊԻՉԻՉԻՆԵՐԸ ԼԱ ԼԻԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՑԵԼ Է «ՌԵԱԼԸ»՝



«Ռեալի» խաղացողները բոլորից շատ են նվաճել Պիչիչին, որը տրվում է առաջնության լավագույն ռմբարկուին: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 25-րդը ակումբի պատմության մեջ: Կրիշտիանու Ռոնալդուն, ով նվաճեց նաև «Ոսկե Խաղակոշիկը», սահմանեց անհավանական ռեկորդ լա լիգայում` 41 գոլ մեկ մրցաշրջանում:
Այս ցուցանիշով «Ռեալից» բավականին հետ են մնում երկրորդ ու երրորդ տեղերում գտնվող թիմերը` «Ատլետիկը» (12 պիչիչի) ու «Բարսելոնան» (11):
Մանուել Օլիվարեսը առաջին մադրիդիստն էր, որ նվաճեց այս մրցանակը (1932-33 մրցաշրջան): Ռոնալդուն վերջինն է: Բայց այս երկու հարձակվողների միջև տեղ են գտել մեծագույն հարձակվողների մի քանի սերունդներ, որոնք հավասարը չեն ունեցել ու նվաճել են 25 պիչիչի:
«Ռեալից» հետո գալիս են «Ատլետիկը» ու «Բարսելոնան» համապատասխանաբար 12 և 11 պիչիչիներով, իսկ նրանցից հետ է մնում «Ատլետիկոն» (10): Ավելի հետ են «Վալենսիան» (6), «Օվյեդոն» (4), «Սպորտինգը» ու «Դեպորտիվոն» (3ական):
«Ռեալում» ամենաշատը Պիչիչի նվաճել է Ալֆրեդո Դի Ստեֆանոն (5 անգամ): «Ռեալի» պատվավոր նախագահի հետ կարող են փոքր ինչ համեմատվել միայն Ուգո Սանչեսը ու Ֆերենց Պուշկաշը: Երկուական անգամ այս մրցանակը նվաճել են Ամանսիոն ու Ռաուլ Գոնսալեսը, իսկ մեկական անգամ` Օլիվարեսը, Պահինյոն, Խուանիտոն, Բուտրագենիոն, Սամորանոն, Ռոնալդո Դե Լիման, Վան Նիստելռոյը ու Կրիշտիանու Ռոնալդուն: Ընդհանուր առմամբ 25 պիչիչի, որոնց մեջ է նաև լա լիգայի ռեկորդակիրը` Կրիշտիանու Ռոնալդուն:


* Դի Ստեֆանոն կիսել է մրցանակը Մանուել Բադանեսի (Վալյադոլիդ) ու Ռիկարդո Ալոսի (Վալենսիա) հետ
 * Ամանսիոն կիսել է մրցանակը Գարատեի (Ատլետիկո) հետ
 * Ամանսիոն կիսել է մրցանակը Արագոնեսի ու Գարատեի (Ատլետիկո) հետ:
 * Խուանիտոն կիսել է մրցանակը Խորխե Դա Սիլվայի (Վալյադոլիդ) հետ:





Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև