2011/06/26

Նեյմար.Սիրում եմ սպիտակ գույնը և սպորտը՝



Այսօր բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին հյուր էր գնացել լրագրող Աննա Պաուլա Օլիվեյրան: Նա հյուրընկալվել էր Նեյմարի բնակարան , որը գտնվում է Սանթոս քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է լրագրողը՝ Նեյմարի բնակարոանում կար լողավազան, ջակուզի, փոքրիկ մեքենաներ, որսորդական պարագաներ, հարյուրավոր մարզաշապիկներ, տասնյակ գլխարկներ...Այս իրերը«R7» ալիքում հաղորդում պատրաստելու համար են եղել:
Ինչպես և սպասվում էր` Ռեալի ապագա ֆուտբոլիստը սիրում է հանգստանալ տանը՝ լողալ կամ խաղալ համակարգչային խաղեր: Նեյմարի սենյակում խառնաշփոթեր ոչ մի բան իր տեղում չէր, և երբ նրան հարցրին, նա ժպտալով պատասխանեց,- «Այստեղով փոթորիկ է անցել»:
«Նեյմար Ժունինյո». այսպես են ասում և' հորը, և' որդուն: Նեյմարը ապրում է հոր հետ: Նրա հայրը ասել է. «Նեյմարը դեռևս շատ երիտասարդ է և չի կարող մենակ ապրել, առավել ևս հեռանալ Բրազիլիայից ուրիշ երկիր: Խաղալ այնտեղ անհավանական է, բայց վաղ թե ուշ դա տեղի է ունենալու>>: 

«Ես սիրում եմ սպիտակ գույնը, դրա համար իմ իրերի մեծամասնությունը սպիտակ են»,- ասել է Նեյմարը, իսկ այն հարցին, թե ո՞րն է նրա սիրած ավտոմեքենան, նա ասել է. «Պորշ և Ֆերարին»: 

Նեյմարը խոսել է  նաև ապագայի մասին: 
«Այդ օրը գալու է և ես հեռանալու են Բրազիլիայից դեպի Եվրոպա, բայց հայրս մտածում է, որ դեռ շուտ է: Ինձ դուր է գալիս՝ անգլիական, իսպանական, իտալական ֆուտբոլը, մասնավորապես` «Ռեալի», «Բարսայի», «Ման.Յունայթեդի», «Միլանի» և այլ ակումբների խաղերը»:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև