Լիսաբոնյան ակումբին դուր չի եկել, որ Կոենտրաոն իսպանական ԶԼՄ-ներից մեկին տրված հարցազրույցում նշել էր Լիսաբոնից հեռանալու և «Ռեալին» միանալու ցանկության մասին:
«Բենֆիկային» ամենևին էլ դուր չի գալիս, որ Ֆաբիոն այսքան բաց կերպով արտահայտում է իր ցանկությունները և դրա համար ակումբի կարգապահական կոմիտեն որոշել է գործ բացել և գումարի տեսքով տուգանել պորտուգալացի պաշտպանին:
Այս ամենից հետո պորտուգալական ակումբը այսօր պաշտոնապես հերքեց իսպանական մամուլի տարածած նորությունները, ըստ որոնց իբր թե «Ռեալը» համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ Կոենտրաոյի տրանսֆերի հարցում:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: