Դեռևս չլուծված է մնում Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լասսանա Դիարայի տրանսֆերի հարցը: Ռեալը ֆրանսիացու դիմաց պահանջում է 20մլն եվրո , ակայն դեռ ոչ մի ակումբ չի մոտեցել նման գումարի: Ռեալի ֆուտբոլիստով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում Տոտենհեմը և Մանչեստր Յունայթեդը: Այս ակումբները պատրաստ են քննարկելու Լասսի տեղափոխման հարցը , սակայն չեն առաջարկել պահանջված գումարը:Լասսի ծառայություններով հետաքրքրված են նաև Իտալիայում , մասնավորապես Թուրինի Յուվենթուսը: Յուվենթուսը այսօր ևս մեկ անգամ դիմել է Ռեալի ղեկավարությանը , Լասսի հարցը վերջնականապես լուծելու համար: Ռեալի կառավարությունը այս առիթով կապեր է հաստատել Լասսի գործակալի հետ, նրանց կարծիքը հարցնելու համար: Ընտրությունը նաև կարող է թողնվել ֆրանսիացու վրա , որը պետք է ընտրի անգլիական ակումբների և Յուվեյի ու Ֆեներբաղչեյի միջև, տեղեկացնում է -ն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: