«Record» պորտուգալական թերթի համաձայն, «Բենֆիկայի» նախագահ Լուիս Ֆելիպե Վիեյրան երեկ Լիսաբոնից մեկնել է Մադրիդ, որպեսզի վերջնականապես լուծի Կոենտրաոյի տրանսֆերի հարցը, և պորտուգալացին կկարողանա դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ:
Իսպանական AS-ը տեղակացնում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 22 միլիոն եվրո, գումարած դրան պետք է կատարվի ընտրություն հետեվյալ ֆուտբոլիստներից՝ Գարայ, Գագո և Պաբլո Սարաբիա: Նրանցից մեկը կգնա «Բենֆիկա»:
Երեկ ժամը 8-ին Կոենտրաոյի գործակալ՝ Խորխե Մենդեշը «Սանտիագո Բեռնաբեուի» գրասենյակներից մեկում հանդիպել է Խոսե Անխել Սանչեսի հետ: «Բենֆիկայի» նախագահի այցը հանում է բոլոր հարցերը և 24 ժամվա ընթացքում տրանսֆերը կարող է իրականանալ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: