2011/06/10

Կատակ,որը ստիպեց լաց լինել Ֆաբիու Կոենտրաունին՝



"Բենֆիկայի" և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, ում ցանկանում է ձեռք բերել Մադրիդի "Ռեալը", վերջերս ձերբակալված հայտնվել է ոստիկանական մեքենայում:

Ի ուրախություն 23-ամյա ֆուտբոլիստի' նա ընդամենը պորտուգալական հեռուստաշոուի "զոհ" է դարձել: "Ոստիկան"-դերասանները խախտում կատարելու պատրվակով կանգնացրել են Կոենտրաուի մեքենան և բանակցություններից հետո նրան ձերբակալել և հրելով նստեցրել են ոստիկանական մեքենան:

Երբ Կոենտրաուի նյարդերը տեղի տվեցին, մեքենայի մոտ են վազել նրա ընկերները և տեղեկացրել, որ նա "Թաքնված տեսախցիկ" հաղորդման մասնակից է դարձել, ինչից հետո ֆուտբոլիստը չի կարողացել զսպել զգացմունքներն ու արտասվել է:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև