Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն
որոշել են արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին հանել տրանսֆերի, հայտնում է Sportbox.Ru-ն՝ հղում անելով իսպանական El Mundo Deportivo-ին։ Նրա դիմաց ակումբը կցանկանար ստանալ 15 միլիոն եվրո։Իսպանիայի 2010/11թթ. առաջնությանը 23-ամյա Իգուաին վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 17 հանդիպման, որոնցում խփել է 10 գոլ։ Իսկ մեկ տարի առաջ նա մասնկացել էր 32 հանդիպումներում և, խփելով 27 գոլ, դարձել էր ակումբի լավագույն ռմբարկու։
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: