2011/06/23

Ռոբերտո Կառլոս.Ռեալը պետք է գնի Նեյմարին՝


<<Ես խնդիր չեմ տեսնում այն բանում, որ Ագուերոն կարող է Ատլետիկոն փոխել Ռեալի հետ: Հիշում ենք թե ինչպես Ֆիգուն նույնը արեց Բարսելոնայի հետ>>:

 Ռոբերտո Կառլոսը ռադիո մարկային տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր հայրենակից Նեյմարի մասին: 
<<Մադրիդի Ռեալը պետք է ձեռք բերի Նեյմարին: Նա արդեն պատրաստ է Եվրոպայում խաղալու համար: Նա հիանալի ֆուտբոլիստ է և պետք է դուրս գա Բրազիլիայից և փայլի Եվրոպայում>>- ասել է Կառլոսը:

<<Եթե Ռեալը չգնի Նեյմարին Անժին անկասկած պատրաստ է գնել նրան , քանի որ շատ  փող ունի>>- կատակել է բրազիլացին:
 Նա խոսել է նաև անդրադարձել է Ագուերոին ,-<< Նեյմարը շատ լավն է, սակայն ես չեմ կարող ընտրություն կատարել նրա և Ագուերոյի միջև : Ռեալը կարող է գնել երկու ֆուտբոլիստներին և պետք է գնի : Իսկ այն հանգամանքը, որ Ագուերոն չի կարող Ատլետիկոն փոխել Ռեալով, ամենևին էլ խնդիր չի , քանի որ ինչպես հիշում էք նույնը արեց Ֆիգուն ՝Բարսան փոխեց Ռեալով>>:
Կառլոսը նաև ավելացրել է , որ շատ կցանկանա վերադառնալ Սանտիագո Բեռնաբեո , քանի որ այն իրեն տվել է ամեն ինչ: Անդրադառնալով Բարսելոնային ասել է , որ պետք չի մտածել , որ Բարսան առաջ է Ռեալից , Ռեալը նոր կազմավորված ակումբ է:
Լրագրողների այն հարցին , թե ինչ կասեք ձեր հետ կատարված դեպքի հետ կապված, Կառլոսը պատասխանել է,-< Ես չեմ ցանկանում վերհիշել այդ պահերը , սա արդեն 3-րդ դեպքն է , իմ կարծիքով այս ամենը արդեն ծիծաղելի է և ՖԻՖԱՆ պետք է լուրջ քայլեր ձեռնարկի նամն դեպքերը բացառելու համար>>:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև