Բրիտանական Daily Mirror-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուն քննարկել և պահանջներ է ներկայացրել «Ման. Սիթիի» ղեկավարությանը, որպեսզի իր ֆուտբոլային կարիերան ավարտի այնտեղ:
Ռոնալդուն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունից խնդրել է 23.5մլն եվրո պայմանագիր ստորագրելու համար: «Ման.Սիթիի» սեփականատեր Մանսուր Բին Զայեդ ալ Նահիան ասել է, որ պատրաստ է Ռոնալդուի տրանսֆերի դիմաց վճարել 170մլն եվրո, ինչպես նաև Ռոնալդուին հանձնել ավագի թևկապը, իրեն կտրվի 7 համարի մարզաշապիկը և նա կլինի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ռոնալդուն ասել է, որ պահանջում է շաբաթական 400.000 ֆունտ ստեռլինգ: Daily Mirror-ը հաղորդում է, որ Մանսուրի անհատական կարողությունը գնահատվել է 22.600 մլն եվրո, իսկ ընդհանուր ընտանիքի կարողությունը գնահատավել է 678.000 մլն եվրո:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: