Մադրիդի “Ռեալի” կիսապաշտպան Կակայի խոսքերով, նրա ծունկը, որը վիրահատվել էր նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այլևս չի լինի օպտիմալ վիճակում, փոխանցում է AS-ը:
Ավելացնենք , որ բրազիլացի ֆուտբոլիստը մտադիր է շարունակել իր ելույթները “Արքայական ակումբում” և ապացուցել բոլորին, որ նա դեռ կարող է օգտակար լինել թիմին:
“Ցավոք, իմ ծունկն արդեն երկու անգամ վիրահատվել է, հետևաբար չի կարող հարյուրտոկոսանոց վիճակում լինել: Այդ իսկ պատճառով ես պետք է ուշադիր լինեմ և միջոցներ ձեռնարկեմ, որպեսզի ամեն ինչ կարգին լինի: Հաջորդ մրցաշրջանում ինձ հարկավոր կլինի մշտական խաղային պրակտիկա, բայց ես հասկանում եմ, որ դա իմ խնդիրն է, այլ ոչ թե մարզչի”, - հայտարարել է Կական:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: