2011/06/28

Վառանեն ունի խոստումնալից ապագա՝



Ռաֆաել Վարանեն (ծնված 25-04-1993, Լիլ) պաշտպան է, ով շատ խոստումնալից ապագա ունի, ինչպես նաև հիանալի ներկա: Անկախ նրանից, որ նա նոր է բոլորել 18 տարեկանը, ամբողջ Եվրոպական ֆուտբոլը հիանում է նրանով, իսկ նա դեռ առաջին մրցաշրջանն էր անցկացրել ֆուտբոլային էլիտայում: Նրա հասակը (191 սմ) նրան թույլ է տալիս դոմինանտ դեր ունենալ երկրորդ հարկում, իսկ նրա ունիվերսալությունը նրան թույլ է տալիս խաղալ թե´ պաշտպանության կենտրոնում, թե´ կիսապաշտպանությունում: Նրա էլեգանտ խաղը նրան թույլ տվեց ողջ մրցաշրջանի ընթացքում ստանալ ընդամենը երկու զգուշացում, իսկ նրա արագությունը, սպասելու ընդունակությունը, որակները, դրիբլինգը ու հասուն խաղը նրան թույլ տվեցին «Առլ-Ավինյոնի» դեմ խաղում կրել ավագի թևկապը:Նա որպես ֆուտբոլիստ ձևավորվել է «Լենսի» ակադեմիայում` վերջին տարիներին ամենահաջողներից մեկում: Ընտանիքը ծագումով Մարտինիքեից է (հայրը ծնվել է Լե Մորնե-Ռուժում): «Ռեալի» նոր խաղացողը նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում խաղաց 23 խաղերում, որոնցից 22-ում` մեկնարկային կազմում: Անկախ դիրքից, նա խփեց երկու գոլ մրցակցի հարկի տակ` «Կաենին» ու «Մոնակոյին» (երկու խաղերն էլ ավարտվեցին 1-1 հաշվով):Վարանեն իր նորամուտը նշել է 2010 թվականի դեկտեմբերի 6-ին «Մոնպելյեյի» դեմ խաղում, որում թիմը հաղթեց 2-0 հաշվով: Երեք շաբաթ հետո (15-րդ տուր) նա դուրս եկավ մեկնարկային կազմում Ժան-Գայ Վալեմեի որոշմամբ, իսկ վերջինիս փոխարինած Լասլո Բոլոնիի ղեկավարությամբ նա ամրապնդեց դիրքերը մեկնարկային կազմում: «Լենսի» նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս ակումբի ակադեմիայի տնօերն Էրիկ Ասադուրյանը մի անգամ պաշտպանին բնորոշել է այսպես.«Նա բարձր գնահատականի արժանացած առաջին ֆուտոլիստն է, որ իրեն դաշտում լավ է զգում և´ տեխնիկապես, և´ տակտիկապես: Վստահ եմ, նա հաջողությունների կհասնի»: Վարանեի ճակատագիրը շատ նման է նրա նոր թիմակից Սերխիո Ռամոսինին, ով մեկ մրցաշրջան Լա Լիգայում «Սևիլիայի» կազմում անցկացրեց, իսկ հետո տեղափոխվեց «Ռեալ» շատ երիտասարդ հասակում, իսկ հիմա արդեն թիմի իրական առաջատարն է:Վարանեն միջազգային խաղերում իր նորամուտը նշել է Ֆրանսիայի Մ18 տարեկանների հավաքականում Դանիայի դեմ խաղում և օգոստոսի 24-ին կայացած ընկերական այս խաղում խփել է թիմի վերջին գոլը (2-0): Երկրորդ խաղից հետո նրան տեղափոխեցին Մ21 տարեկանների հավաքական, որի կազմում նա արդեն անցկացրել է 3 խաղ, որոնցից մեկը Իսպանիայի դեմ, որի կազմում էլ խաղում էին Մադրիդիստներ Սերխիո Կանալեսը, Նաչո Ֆերնանդեսը ու Խուան Կառլոսը: Ֆրանսիան հաղթեց այդ խաղում 3-2 հաշվով: Խաղը կայանում էր «Ռեիմս Աուգուստ-Դելանյու» մարզադաշտում:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև