Այսօր հայտնի դարձավ ևս մի ակումբ ,որը ցանկանում է իր կազմում տեսնել բրազիլացի ֆուտբոլիստ Կակային: Գալաթասարայը , որը վերջին ժամանակներս Թուրքիայում չի կարողանում արժանի դիմադրություն ցուցաբերել Ֆեներբաղչեին ցանկանում է իր կազմը հզորացնել Կակայի միջոցով: Ինչպես հայտնում է պարբերականը այսօր այդ մասին հայտնել է գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը: Գալաթասարայը այս տարի արդեն փորձել է ձեռք բերել մի քանի աստղերի սակայն հաջողության չի հասել: Ինչպես հայտնի է Ֆատիհը ցանկություն է հայտնել իր կազմում տեսնել նաև Ատլետիկոյի հարձակվող Ֆորլանին, Ռեյեսին և Ույֆալուշիյին:
Ֆատիհը հայտարարել է ,որ ամեն ինչ կանի Կակային Թուրքիա տեղափոխելու համար: Այն հանգամանքը , որ Կական այս տարի Ռեալում այն խաղը ցույց չտվեց , ինչը սպասվում էր, էլ ավելի հավանական է դարձնում բրազիլացու տեղափոխությունը:
Կակային իրենց կազմում ցանկանում են տեսնել մի շարք Իտալական և Անգլիական ակումբներ:Վերջի ակումբը , որը հետաքրքրվել է նրա ծառայություններով ՝Նապոլին է , սակայն գործարքը չի կայացել, քանի որ Նապոլին չի առաջարկել ցանկալի գումարը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: