Պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն հաստատել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» այս ամառային տրանսֆերի պատւոհանի բացման ժամանակ, և բոլորին պարզ հասկացրեց, որ ակումբները գրեթե համաձայնության են եկել:
Կոենտրաոն մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն գերմանացիները պատրաստ չէին պորտուգալացու համար վճարել 30մլն եվրո:
Պորտուգալիայի հավաքականի ձախ եզրային պաշտպանը հայտարարել է, որ կլքեր «Բենֆիկան» հանուն «Ռեալի», և հիմա երկու կողմերն էլ կարծես թե համաձայնության են եկել:
«Իմ և «Ռեալի» միջև կա փոխադարձ հետաքրքրություն:Ամեն ինչ կախված է ակումբներից, հուսով եմ, որ այս հարցը շուտ կլուծեն»,- ասել է Կոենտրաոն MARCA-ին տված հարցազրույցի ժամանակ:Ես կարող եմ հուսալ, որ իմ երազանքը` խաղալ «Ռեալում» կդառնա իրականություն:
Պաշտպանը նաև ասել է, որ չի մտածում, թե Մոուրինյոն որ դիրքում կխաղացնի իրեն:
Ես կցանկանայի խաղալ ամենուր, որտեղ ինձ կտեսներ Ժոզեն:Ինձ համար բոլոր դիրքերն էլ լավն են, բացառությամբ դարպասապահինը:Կցանկանաի խաղալ այնտեղ, որտեղ որ կցանկանար Մոուրինյոն:
Ներկա պահին Կոենտրաոն պայմանագիր ունի կնքած «Բենֆիկայի» հետ, բայց ինչպես նշված է պայմանագրում նա կհեռանա ակումբից, եթե նրա համար վճարեն 30մլն եվրո:Արդյոք «Ռեալը» կծախսի այդքան գումար, որպեսզի գնի պորտուգալացի տաղանդին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: