Ֆլորենտինո Պերեսը չի խնայի գումար նրանցից մեկին ձեռք բերելու համար: Մի բան հստակ է՝ այս մրցաշրջանում պետք է նվաճել 10-երորդ Չ/Լ-ի գավաթը:
Ֆիգու, Զիդան, Բեքհեմ, Ռոնալդո, Օուեն, Կակա, Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա և Խաբի Ալոնսո: Այս 9 ֆուտբոլիստները «Ռեալի» ամենաթանկ ձեռքբերումներն են, նրանք հաճույք են պատճառել ողջ Մադրիդին:
Այդ ծախսված գումարները նրանց գնելու համար վաղուց ետ է բերվել տարբեր ձևերով: Նրանք են եղել «Սանտիագո Բեռնաբեուի» հերոսները` գալակտիկոսները:
Այժմ ակումբը քննարկում է և մտածում, թե ով է լինելու 10-րդ գալակտիկոսը. Կունը՞, թե՞ Նեյմարը: Գալակտիկոս գաղափարը ծնվեց 2000 թվականին Ֆիգուի գալուն պես: Պերեսը որոշեց ստեղծել գալակտիկական «Ռեալ», և 2000 թվականից աշխատում է այդ ուղղությամբ:
«Ատլետիկոն» պատրաստ է կապ հաստատել «Ռեալի» հետ և մեծ գումարի դիմաց պատրաստ է հրաժարվել Ագուերոյի ծառայություններից, իսկ Նեյմարին գնել խորհուրդ է տալիս Ռոնալդոն, քանի որ վստահ է նրա ուժերի վրա:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: